Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկությունն իրացրին նոյեմբերի 20-ի գիշերը՝ հերթական կանխարգելիչ շրջայցի ընթացքում: Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը չորսին Դրոյի փողոցում, մեքենայից գողություն կատարելու կասկածանքով, նրանք ձերբակալեցին Արարատի մարզի Ազատաշեն գյուղի բնակիչ, 38-ամյա մի տղամարդու: «Աուդիի» սրահում՝ տոպրակի մեջ, հայելիներ կային: Ոստիկանների հարցին, թե որտեղի՞ց հայելիները, վարորդն ուներ պատրաստի պատասխան. տաքսի ծառայություն է մատուցել, ուղևորներն են մոռացել մեքենայում: Պատասխանը, սակայն, հավատ չէր ներշնչում, քանի որ ոստիկաններն ունեին բոլորովին այլ օպերատիվ տեղեկություն: Հարկավոր էր գտնել մեկ այլ մեքենա, այլ գործող անձերով, և հետագա միջոցառումները տրամաբանական ավարտին հասցնելու համար Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները դիմեցին պարեկների օգնությանը: Պարեկները ճշգրտությամբ կատարեցին իրենց բաժին գործը: Ժամը 5.30-ին Պարույր Սևակի և Կարապետ Ուլնեցու փողոցների խաչմերուկում նրանք նկատեցին կասկածելի մի «Օպել», կանգնեցրին, հանգամանորեն ստուգեցին վարորդի փաստաթղթերը` մինչև տեղ կհասնեին Քանաքեռ-Զեյթունի գործընկերները: Ձերբակալվեցին և, «Օպելով» հանդերձ, բաժին տեղափոխվեցին Նոյեմբերյան, Ստեփանակերտ և Իջևան քաղաքների երեք բնակիչ` 24, 27 և 35 տարեկան տղամարդիկ: Շուտով հայտնի դարձավ, որ գիշերվա ժամը չորսին գողացել էին Ռուբինյանց փողոցում կայանված «Լեքսուսի» կողային հայլիները, այն հայելիները, որ հայտնաբերվել էին «Աուդիի» սրահում: Պարզվեց, որ չորսն էլ գործել էին միասին, իսկ երկու մեքենա օգտագործել էին հանցափաստով չբռնվելու համար: Նրանցից մեկի մոտ դանակ կար, որով, ըստ իր հայտնածի, կտրել էր հայելիների մալուխները: Պարզվել է նաև «Լեքսուսի» տիրոջ ինքնությունը, նրանից ընդունվել է հաղորդում: Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
11:16
10:33
10:03
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55