Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ռիգա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ողջունելով Երևանի գործընկերոջը Ռիգայի քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և Ռիգա այցելելու համար, ապա առանձնակի կարևորելով երկու քաղաքների միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված Երևանի քաղաքապետի պատրաստակամությունն ու ջանքերը, համոզմունք է հայտնել, որ այս այցն իր հերթին կնպաստի երկու քաղաքների միջև առկա փոխգործակցության և գործընկերային կապերի էլ ավելի ամրապնդմանն ու համագործակցության շրջանակների ընդլայնմանը:
«Պարոն քաղաքապետ, ուրախ եմ կրկին ողջունելու Ձեզ Ռիգայում, ինչը ևս մեկ վկայությունն է երկու քաղաքների միջև հաստատված ջերմ ու բարեկամական հարաբերությունների: Իսկապես ողջունելի է այն փաստը, որ Երևանի և Ռիգայի միջև փոխգործակցությունը տարեցտարի գրանցում է նոր զարգացումներ, որոնց արդյունքները դառնում են տեսանելի: Այսօր միասին հանդիսավորությամբ կբացենք Ռիգայի «Երևան» այգին, որը, համոզված եմ, կդառնա մեր երկու քաղաքների հաջողված համագործակցության լավագույն վկան»,- ընդգծել է Նիլ Ուշակովը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին նկատել է, որ երկու երկրների և ժողովուրդների միջև առկա բարեկամությունն իսկապես կարևոր խթան է Երևանի և Ռիգայի բարեկամական ու գործնական հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու և զարգացնելու համար:
Շնորհակալություն հայտնելով Ռիգայի քաղաքային իշխանության և հայ համայնքի ջանքերով կառուցված այգու համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ այն կդառնա ինչպես Ռիգայի բնակիչների, այնպես էլ քաղաքի հյուրերի սիրված հանգստի գոտիներից մեկը:
«Երևանի համար Ռիգան իսկապես վստահելի գործընկեր է և մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում երկուստեք փոխգործակցությունն էլ ավելի ընդլայնելու հարցում: Իսկապես ողջունելի է Ռիգայում «Երևան» անունը կրող այգու կառուցման նախաձեռնությունը, ինչը մեկ անգամ ևս փաստում է, որ մենք ունենք հաջողված ու արդյունավետ համագործակցություն: Պարոն քաղաքապետ, համոզված եմ, որ հանգստի այդ գոտին կդառնա սիրված վայր բոլորի համար և Ռիգայում կլինի Երևանի յուրօրինակ ներկայության գեղեցիկ վկայություն»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև համագործակցության ծրագրերի շրջանակների ընդլայնման շուրջ:
15:15
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:02
16:24
16:15
16:13
16:09
15:52
14:55
14:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03