ՆԱՏՕ-ն և դաշնակիցները Ուկրաինային տրամադրել են 40 միլիարդ դոլար ռազմական օգնություն և կշարունակեն տրամադրել այն: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները Կիևին արևմուտքի շարունակական աջակցությունը համարում են Ուկրաինայում իրավիճակի կարգավորումն ապահովելու միակ միջոցը։ «Իրական դիվանագիտության հեռանկարներն իսկապես մերձեցնելու լավագույն միջոցը Ուկրաինային մեր աջակցությունը շարունակելն է և մարտադաշտում իրավիճակը իր օգտին թեքելն է: Սա նաև կօգնի ապահովել Ուկրաինային ամենաուժեղ բանակցային դիրքերում, երբ հայտնվի բանակցությունների սեղանը: Եթե Ռուսաստանը չդադարեցնի սկսված ագրեսիան, ապա սա արդար և տևական խաղաղության միակ ճանապարհն է»,-նրա խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։ Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի խոսքերով՝ Մոսկվան ցանկանում է «բարձրացնել էներգիայի, սննդի և այլ կենցաղային ծախսերի գները ոչ միայն Եվրոպայում, այլև ամբողջ աշխարհում, այնուհետև փորձել պառակտել. արևմտյան երկրների կոալիցիան: Ըստ պետքարտուղարի՝ Մոսկվան կարծում է, որ «եթե կարողանա պարզապես գները բարձրացնել անհրաժեշտ մակարդակի, աշխարհը կլքի Ուկրաինային և նրան կթողնի իր ճակատագրին»։ Նա հավելել է, որ այդ «ռազմավարությունը չի աշխատել և չի աշխատի», Արևմուտքը «կշարունակի ապացուցել, որ դա սխալ է»։ «Դա այն է, ինչ ես հստակ և համոզիչ լսել եմ այստեղ՝ Բուխարեստում գտնվող բոլոր երկրներից: Մենք գիտենք, որ Ուկրաինայի օգտին հանդես գալը թանկ է արժենում մեր վրա, հատկապես մեր եվրոպացի դաշնակիցների դեպքում, բայց անգործության արժեքը շատ ավելի բարձր կլինի»,-ասել է Բլինկենը:
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02