Ուկրաինան Ռուսաստանի ռազմական օբյեկտներին հարված հասցնելու իրավունք պետք է ունենա։ Այս մասին հայտարարել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչը, հայտնում է Bloomberg-ը։ «Մենք պետք է թույլ տանք, որ ուկրաինացիները զենք օգտագործեն հրթիռային օբյեկտները կամ օդանավակայանները ոչնչացնելու համար, որտեղից սկսվում են այդ գործողությունները» - ասել է Ռինկեւիչը: Նա հավելել է, որ դաշնակիցները «չպետք է վախենան» էսկալացիայից։ Թեեւ ԱՄՆ-ն սահմանափակումներ չի մտցրել այն բանի վրա , թե ինչպես է Ուկրաինան զենք օգտագործում, սակայն առայժմ հրաժարվում է բավականաչափ հեռահարությամբ զենք ուղարկել՝ Ռուսաստանի տարածքին հարվածելու համար: Բայդենի վարչակազմը Ուկրաինային տրամադրում է ավելի ու ավելի բարդ սպառազինություն, այդ թվում՝ համազարկային կրակի համակարգեր, սակայն պաշտոնյաները ձեռնպահ են մնացել մարտավարական հրթիռային համակարգ ուղարկելուց, որը հայտնի է որպես ATACMS, քանի որ այն կարող է խոցել Ռուսաստանի ներսում գտնվող թիրախները: Վաշինգտոնը մինչ այժմ հրաժարվում է կործանիչներ տրամադրել՝ վկայակոչելով այն գնահատականները, որ ինքնաթիռները չեն բարելավի Ուկրաինայի հեռանկարները։ Ավելի մեծ հեռահարության սպառազինությունների ներմուծումը մտավախություն է առաջացրել, որ հակամարտությունը կարող է սրվել կամ ընդլայնվել դեպի ՆԱՏՕ-ի տարածք: Այդ մտահոգությունները կիսում է Տեխասի հանրապետական պատգամավոր Մայքլ Մաքքոլը, որը պետք է զբաղեցնի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը այն բանից հետո, երբ Հանրապետական կուսակցությունը հունվարին կստաա Ներկայացուցիչների պալատի վերահսկողությունը: Հարցազրույցում նա ասել է, որ նման հարձակումները կխաթարեն Ուկրաինային տրամադրվող հանրային աջակցությունը: Ռուսաստանին հարվածները «զանգվածային արձագանք կառաջացնեն Ռուսաստանի կողմից, եւ դա իսկապես կսրի իրավիճակը»,- ասել է Մաքքոլը Bloomberg News-ին: «Դուք պետք է կշռեք հսկայական արձագանքը համաշխարհային հասարակական կարծիքը»: Ռինկեւիչսն ասել է, որ անդամ մի քանի այլ երկրներ նույնպես կարծում են, որ Ուկրաինան ընդհանրապես չպետք է սահմանափակումներ ունենա զենքի օգտագործման հարցում, բայց դա, ի վերջո, կախված է առանձին երկրներից, թե ինչ զենք տրամադրեն Կիեւին: Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը հայտարարել է, որ որոշ երկրներ բարձրացնում են այն հարցը, թե արդյոք դաշնակիցները պետք է զենք տրամադրեն առանց պայմանների, թեեւ «փոխհամաձայնությունը չի փոխվել»: Լանդսբերգիսի խոսքով՝ Կիեւը պատերազմի սկզբից զենք է ուզում դաշնակիցներից՝ առանց «քաղաքական վերապահումների»։ Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տաջանին Bloomberg-ին ասել է, որ «մենք չենք ցանկանում խնդիրներ այլ երկրների հետ»՝ հայտարարելով, որ «մեզ անմիջական վտանգ չի սպառնում»։ «Մենք դեմ ենք հակամարտության սրմանը».
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
10:45
10:21
10:17
10:02
19:40
19:25
18:47
18:39
12:53 27.06.25
11:15 27.06.25
12:49 27.06.25
12:36 27.06.25
10:04 27.06.25
10:55 27.06.25
10:44 27.06.25
12:21 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03