«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ պաշտպանության ԱԱ եւ ՆԳ հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իշխանական խմբակցությունում նոր կարգավիճակ ունի. քպ-ական պատգամավորների, նախարարների, ղեկավար անձնակազմի մասին նյութեր է հավաքում, հանդիպում խնդրում վարչապետ Նիկոլ Փաշինյանից ու գնում, բացասական լույսի ներքո ինտրիգներ է հյուսում թիմակիցների դեմ: Իհարկե, դա ներկայացնում է իբրեւ խմբակցության ներսում առկա իրավիճակ: «Այդ հանդիպումները պարբերական բնույթ ունեն, ու ամեն անգամ նա Փաշինյանին տեղեկացնում է, թե ով կարող է լինել թիմի «սեւ ագռավը»»,- պատմեց «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրը՝ հավելելով, որ Քոչարյանը Փաշինյանի հետ հանդիպումներին իշխանականների կոնկրետ անուններ ներառող ցուցակներով է գնում: Մեզ փոխանցեցին նաեւ, որ հանձնաժողովի նախագահը՝ ի դեմս պատգամավորներ Արփի Դավոյանի ու Վահագն Ալեքսանյանի, իր ներկայացուցիչներն ունի ՔՊ վարչության ներսում ու երբեմն Փաշինյանի մոտ նաեւ նրանց միջոցով է ամրապնդում իր ասածները: Ինչո՞ւ է սեփական թիմում ինտրիգներ հյուսում. «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի պատասխանը լսելու համար նաեւ Անդրանիկ Քոչարյանի մեկնաբանությունը փորձեց լսել՝ կապ հաստատելով նրա հետ: Պատգամավորի օգնականը մեզ տեղեկացրեց, որ Քոչարյան-Փաշինյան առանձին հանդիպում, որպես այդպիսին, տեղի չի ունենում: «Նրանք հանդիպում են կա՛մ խմբակցության ընդհանուր նիստերի, կա՛մ, օրինակ, ուժային կառույցների կողմից կազմակերպած միջոցառումների, կա՛մ այլ ֆորմատի հանդիպումների ժամանակ: Առաձին հանդիպումներ, այն էլ՝ պարբերաբար, չեն ունենում»,- ասաց Քոչարյանի՝ Փայլակ անունով օգնականը: Թիմի ներսի «սեւերի» ցուցակին առնչվող հարցը, թերեւս, այդպես էլ մնաց անպատասխան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
15:44
15:32
15:16
15:02
14:45
14:36
14:23
14:14
14:04
13:37
13:22
13:04
12:45
12:38
12:22
12:00
11:48
11:35
11:23
11:18
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57