ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենը եւ Էմանուել Մակրոնը Սպիտակ տանը կայացած երկկողմ հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն են տարածել։
Նրանք «վճռականորեն դատապարտել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անօրինական ագրեսիվ պատերազմը եւ ընդգծել, որ խաղաղ բնակչությանը եւ քաղաքացիական ենթակառուցվածքներին միտումնավոր հարվածներ հասցնելը ռազմական հանցագործություն է, եւ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»:
«Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան դատապարտում են Ռուսաստանի միտումնավոր էսկալացիոն քայլերը, հատկապես նրա անպատասխանատու միջուկային հռետորաբանությունը եւ ապատեղեկատվությունը ենթադրյալ քիմիական հարձակումների, ինչպես նաեւ կենսաբանական ու միջուկային զենքի ծրագրերի վերաբերյալ: Նրանք հաստատում են իրենց անսասան աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանությանը, ներառյալ Ուկրաինային քաղաքական օգնություն, անվտանգության ոլորտում օգնություն, հումանիտար եւ տնտեսական օգնություն տրամադրելը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- ասվում է հայտարարության մեջ:
Երկու առաջնորդները նաեւ «շարադրել են ամբողջ աշխարհում անվտանգության եւ բարգավաճման ամրապնդման, կլիմայի փոփոխության դեմ պայքարի, դրա հետեւանքներին դիմացկունության բարձրացման եւ ժողովրդավարական արժեքներն առաջ մղելու ընդհանուր տեսլականը»:
«Այս տեսլականը հիմնված է այն ընդհանուր համոզմունքի վրա, որ Միացյալ Նահանգները եւ նրա եվրոպական դաշնակիցներն ու գործընկերները կարող են ավելի լավ հաղթահարել մեր ամենալուրջ խնդիրները եւ միասին օգուտ քաղել մեր ամենախոստումնալից հնարավորություններից: Սա ներառում է այնպիսի գլոբալ մարտահրավերների լուծում, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը եւ էներգետիկ անցումը, տեխնոլոգիաների մեջ ներդրումները եւ արժեքային կայուն շղթաների ստեղծումն այնպիսի ռազմավարական ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, կիսահաղորդիչներն ու կարեւոր օգտակար հանածոները, ինչպես նաեւ անվտանգության եւ պաշտպանության ոլորտում մեր համագործակցության ամրապնդումը»,- ասվում է հայտարարության մեջ:
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02