Լեհաստանի իշխող կուսակցությունը մեծամասնությունը կորցնելու վտանգի առաջ է կանգնած այն բանից հետո, երբ քաղաքական դաշնակիցը քննադատել է կառավարության գործարքները Եվրամիության հետ եւ բարձրացրել է կոալիցիայից դուրս գալու հարցը, գրում է Bloomberg-ը։
Արդարադատության նախարար Զբիգնեւ Զիոբրոն, որը մերժել է Լեհաստանի դատական համակարգի բարեփոխումների շուրջ Բրյուսելի հետ ցանկացած փոխզիջում, վարչապետ Մատեուշ Մորավիեցկիին մեղադրել է ազգային ինքնիշխանության «փոխանցումը» վերահսկելու մեջ: Մեղադրանքը պատասխան է ԵՄ-ի հետ կապված փակուղուց դուրս գալու իշխող «Իրավունք եւ արդարություն» կուսակցության վերջին փորձին։ Եմ-ն Վարշավային մեղադրում է իր դատական համակարգը քաղաքականացնելու համար։
«Ողջ Լեհաստանը խաբվեց»,- wp.pl-ին տված հարցազրույցում ասել է կլիմայի փոխնախարար Յացեկ Օզդոբան: Հարցին, թե իր խմբակցությունը դուրս կգա՞ իշխող կոալիցիայից, նախարարը պատասխանել է, որ «բոլոր տարբերակները սեղանին են»։
Մեկնաբանությունները բացահայտել են «Իրավունք եւ արդարություն» կուսակցության ու կրտսեր գործընկերոջ՝ Զիոբրոյի գլխավորությամբ 19 օրենսդիրներից կազմված խմբի միջեւ ծագած հակամարտությունը։ Վերջիններս մերժում են քաղաքական փոփոխությունների չեղարկումը, որոնք, ըստ ԵՄ-ի, քաղաքական գործիչներին չափազանց մեծ ազդեցություն են տալիս լեհական դատարանների վրա:
Վտանգված է հետհամաճարակային օգնության համար 34,5 միլիարդ եվրո հատկացնելու հարցում ԵՄ-ին համոզելու Մորավեցկիի վերջին փորձը։ Խմբակցության պոռթկումը բարդացնում է այդ բանակցությունները, քանի որ իշխող կուսակցությունը ֆինանսավորման արգելափակման հույս ունի՝ հաջորդ տարվա համընդհանուր ընտրություններում իր հնարավորությունները բարձրացնելու համար:
Կառավարության ներկայացուցիչ Պետր Մյուլլերը չորեքշաբթի հայտարարել է, որ իշխող կուսակցությունը թույլ չի տա կառավարության ապակայունացումը՝ հասկացնելով, որ կաջակցի արդարադատության նախարարին։
Մորավեցկին արդեն երկար տարիներ քաղաքական հարձակումների է ենթարկվում Զիոբրոյի կողմից: Միաժամանակ, հարցումները ցույց են տալիս, որ «Իրավունք եւ արդարության» աջակցությունը նվազում է, ինչը սպառնում է նրա իշխանությանը 2023 թվականի հոկտեմբերին նշանակված ընտրություններից առաջ։
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02