Ավստրալիայի հայ համայնքի խնդիրները, Հայաստանում ու Արցախում առկա վիճակն Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը քննարկել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնոր Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, Ավստրալիայի Հայ ավետարանչական ընկերակցության նախագահ Գրիգոր Յումշաճգյանի, Հայ դատի հանձնախմբի պատվո նախագահ Գրիգոր Սողոմանյանի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմական խորհրդի ատենապետ Սարգիս Տեր-Պետրոսյանի, հոգևոր հայրերի և թեմական խորհրդի անդամների հետ։ Նա մանրամասն ներկայացրել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի փաստերը կապված ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումների հետ՝ սկսած 2021թ. մայիսի 12-ից մինչև 2022թ. սեպտեմբերի 14-ը, ինչպես նաև խոսել եմ արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին։
Շեշտել է, որ առաջնային ու հրատապ հարց է այն, որ ադրբեջանական զինված տեղակայումները պետք է հեռացվեն ոչ միայն ՀՀ ներխուժած տարածքներից, այլ նաև ՀՀ գյուղերի մոտից ու համայնքների միջև ճանապարհներից, պետք է լինի ապառազմականացված անվտանգության գոտի, որպեսզի վերականգնվի մարդկանց բնականոն կյանքը, իրավունքներն ու անվտանգությունը, քանի որ այս պահին սահմանային բնակավայրերում մարդիկ ապրում են ադրբեջանական ամենօրյա կրակոցների ներքո ու վախի մթնոլորտում։ Առանձին ներկայացրել է նաև այն անվտանգային լրջագույն խնդիրները, որոնք առաջացել են Հայաստանի համար ադրբեջանական զինված ուժերի ներխուժումների ու անօրինական տեղակայումների հետևանքով։ Գերաշնոր Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը կարևորել է երկրի առջև ծառացած խնդիրների լուծման հարցում հանրային համերաշխության պահպանումը Հայաստանում, Սփյուռքում ու Արցախում։
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03