Պենտագոնը ներկայացրել է նոր ռազմավարական B-21 Raider ռմբակոծիչը։ Այս մասին ուրբաթ՝ դեկտեմբերի 2-ին, հայտնել է Northrop Grumman ընկերության մամուլի ծառայությունը
Ընկերության տվյալներով՝ սա վեցերորդ սերնդի աշխարհում առաջին ինքնաթիռն է։
«B-21 Raider-ը ապագայի համար ԱՄՆ ավիացիայի ողնաշարն է: Սա հնարավորությունների և ճկունության նոր դարաշրջան կապահովի տվյալների, սենսորների և զենքերի ուժեղացված ինտեգրման միջոցով: B-21-ը ճեղքելու է ամենաուժեղ պաշտպանությունը և ճշգրիտ հարված կհասցնի աշխարհի ցանկացած կետում»,- ասվում է հրապարակման մեջ:
Ռազմավարական ռմբակոծիչի առաջին փորձնական թռիչքը նախատեսված է հաջորդ տարվա սկզբին։
«Նա կարող է կարգավորել ամեն ինչ՝ հետախուզության հավաքագրումից մինչև մարտական կառավարում: Եվ դա անթերի կաշխատի տարբեր ոլորտներում, ռազմական տարբեր գործողություններումև համատեղ ուժերում»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:
Սեպտեմբերին հաղորդվել էր, որ B-21 Raider-ի շնորհանդեսը պատմականկլինի ռազմաօդային ուժերի և ԱՄՆ-ի համար։ Այն առաջին ամերիկյան նոր ռմբակոծիչն է ավելի քան 30 տարվա ընթացքում։
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
10:13
09:45
09:22
09:02
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01