Թուրքիայի Գազիանթեփի (պատմական Այնթապ) նահանգի Շահինբեյ շրջանի Գունեյքենթ թաղամասում ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից իրականացրած գործողության ընթացքում հայտնաբերված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ինքնապայթեցում են իրականացրել:
Այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Պայթյունի ժամանակ տուժել են նաև ոստիկանության աշխատակիցներ: Վիրավոր ոստիկաններին տեղափոխել են Գազիանթեփ քաղաքում գտնվող պետական հիվանդանոց: Նրանից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծանր:
Հիշեցնենք, որ լույս օգոստոսի 21-ին Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում տեղի էր ունեցել ահաբեկչություն. ԻՊ անդամ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկը գործի էր դրել քրդական հարսանիքի ժամանակ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ ԹայիփԷրդողանը հայտարարել էր, որ Գազիանթեփի Շահինբեյ շրջանում տեղի ունեցած ահաբեկչությունն իրականացրած մահապարտը 12-14 տարեկան է եղել։
Դեպքից հետո Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Էլիֆ Դողան Թյուրքմենը, որը Գազիանթեփի ահաբեկչությունից անմիջապես հետո մեկնել է դեպքի վայր, ահազանգել էր, որ Գազիանթեփի 3-4 թաղամաս ամբողջովին գտվում է ԻՊ-ի ձեռքում, ինչի վրա թուրքական պետությունն աչք է փակում:
«ԻՊ-ը («Իսլամական պետություն» խմբավորում) Գազիանթեփում շատ կարևոր դիրքեր ունի զբաղեցրած, 3-4 թաղամաս ամբողջովին նրանց ձեռքում է: Ժողովրդի շրջանում կարծիք կա, որ պետությունը տեղյակ է և դիտավորյալ աչք է փակում այս ամենի վրա: Չնայած ժողովրդի մի մասն ինքն էլ է աչք փակում իրականում»,- ասել է նա:
Գազիանթեփի ահաբեկչությունից 3 օր անց`օգոստոսի 24-ի առավոտյան, թուրքական հատուկ նշանակության ուժերը մտան Սիրիայի տարածք, իրենց իսկ խոսքով, «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում:
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
16:46
16:29
16:09
15:52
15:35
15:14
14:45
14:23
14:13
13:38
13:19
13:08
12:49
12:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55