«Նախագծով ՍԴ նախագահի, փոխնախագահի և դատավորի համար մինչ այս սահմանված 80 % հավելումը նվազեցվում է և դարձվում է 70 %»,-ԱԺ այսօրվա նիստում, զեկուցելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, հայտնեց առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը: Նրա նարկայացմամբ՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավորի համար սահմանված 70% հավելումը նվազեցվում է մինչև 60 %: Քալաշյանը հայտնեց, որ Վերաքննիչ քրեական դատարանի կոռուպցիոն հանցագործությունների գործերը քննող առանձին դատավորներին և վերաքննիչ քաղաքացիական դատարանի քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործեր քննող առանձին դատավորների հավելումները 60 %-ից նվազեցվում են ու դարձվում 55 %, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնողների և կոմիտեի ծառայողների 100 %-ի հավելումը՝ 92 %: Վաչե Քալաշյանի խոսքով՝ նվազեցումները պայմանավորված են այն հանգամանքով, որ 2023 թվականին նվազագույն աշխատավարձը բարձրացվել է և 68 հազար դրամից հասցվել 75 հազար դրամ: «Բարձրացումը հանգեցրեց նրան, որ կառավարության կողմից առաջարկված «Պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով բազային աշխատավարձը սահմանվեց 83 հազար 200 դրամ, որը համապատասխանում է վարձատրության մասին օրենքով սահմանված կանոնին, այն է՝ բազային աշխատավարձը պիտի կազմի նվազագույն անվանական ամսական աշխատավարձի 80-100 %-ը»,-ասաց նա և պարզաբանեց, որ դրանով բոլորի աշխատավարձերը պետք է բարձրանային բազայինի համամասնությամբ, ինչը չէր ապահովվում և, որպեսզի այդ հավելումներով պայմանավորված՝ լրացուցիչ աշխատավարձի և հիմնական աշխատավարձի համախառն եկամտով խզվածքը այլ համանման գործառույթներ իրացնող անձանց միջև չմեծանար, կառավարությունը գնում է նման փոփոխության:
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44