Դեկտեմբերի 5-ին, ժամը 01.05-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ հարձակվել են հորաքրոջ տան վրա: Ոստիկանությունից հայտնում են, որ քիչ անց երկրորդ ահազանգն է ստացվել. օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնում էր, որ մեքենաներով շրջափակել են իրենց տունը: Ջրվեժ գյուղի նշված հասցե է մեկնել ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը: Տանտիրուհին հայտնել է, որ դեկտեմբերի 5-ի ժամը 01.00-ից ժամը 01.30-ն ընկած ժամանակահատվածում ոմն Գուրգեն ընկերների հետ հարձակվել են իրենց տան վրա, ծեծի են ենթարկել տան անդամներին, իսկ նրանցից մեկը դանակով խփել է տանտիրոջ ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է Գուրգենի և ընկերների ինքնությունը: Աշտարակ քաղաքի 36-ամյա, 24-ամյա, 29-ամյա և 28-ամյա չորս բնակիչները հայտնաբերվել, ձերբակալվել և, «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժին: Կազմված փաստաթղթերը և բերման ենթարկվածները ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին:
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44