«Նախագծի նպատակներից մեկը ֆիզիկական անձանց անձնավորված հաշվառման համակարգ ձևավորելն է, ինչը հնարավորություն կընձեռի առավել հեշտությամբ և ճշտությամբ ավելի բարձր աստիճանով տեղորոշել ոլորտային քաղաքականությունների իրական հասցեատերերին ու շահառուներին»,-ԱԺ-ում հայտնեց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ ներկայացնելով ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման մասին օրենքի նախագիծը:
Նրա տեղեկացմամբ՝ օրինագծով նախատեսվում է Կառավարությանն իրավասություն վերապահել սահմանելու «ընտանիքի կազմ» հասկացությունը, սոցիալական ծախսերի առանձին տեսակներ, ուղղություններ, թույլատրելի չափեր: Արման Պողոսյանը հայտարարեց, որ այն հնարավորոիթյուն կտա հարկման բազայից կատարել նվազեցումներ և նախատեսված դեպքում հայտարարագրի ներկայացումից հետո նաև եկամտային հարկի գումարը հետ ստանալ: Փոխնախարարը հայտնեց, որ առաջին փուլում՝ 2024 թվականի ապրիլին հայտարարագիր կներկայացնեն այսօր արդեն հայտարարագիր ներկայացնող համայնքային կամ հանրային պաշտոններ զբաղեցնող անձինք, ինչպես նաև 2022 թվականի արդյունքներով եկամտի 1 միլիարդ դրամի շեմը գերազանցած ընկերությունների բաժնետերերը և այն ռեզիդենտ քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամ կամ ավելի փոխառություններ:
Նրա խոսքով՝ հայտարարգիր պետք է ներկայացնեն նաև այն քաղաքացիները, որոնք 2023 թվականի դրությամբ հանդիսանում են հիփոտեկային վարկի սպասարկման տոկոսների գծով եկամտային հարկի փոխհատուցումներ ստացող քաղաքացիներ: Արման Պողոսյանը հայտնեց, որ երկրորդ փուլում հայտարարագիր կներկայացնեն այն քաղաքացիները, որոնք վարձու աշխատողներ են կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացել են աշխատանքների կատարման դիմաց եկամուտներ, իսկ երրորդ փուլում՝ հայտարարագիր պետք է ներկայացնեն ՀՀ բոլոր ռեզիդենտ ֆիզիկական անձանց: Տեղեկացնելով, որ հայտարագրերի նախագծերի նախնական տարբերակները քաղաքացիների համար կազմելու է ՊԵԿ-ը՝ փոխնախարարը հայտնեց, որ այն լինելու է այդ պահի դրությամբ հարկային մարմնին հայտնի տեղեկատվության հիման վրա: «Խոսքը հարկային գործակալների կողմից հարկված եկամուտների, դրանցից պահված եկամուտների մասին տեղեկություններն են, որոնք տնօրինում է հարկային մարմինը»,-հայտնեց փոխնախարարը և շարունակեց. «Եթե քաղաքացին տեսնի, որ հայտարարագրում արտացոլված որոշ տեղեկություններ պետք է վերանայվեն կամ լրացվեն, դրանից հետո միայն նա կհաստատի իր համար ներկայացվող հայտարարագիրը»:
11:16
10:33
10:03
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55