Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) «Մնացականյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռել է, որ հայաստանյան ատյանները խախտել են դատավոր Սամվել Մնացականյանի արդար դատաքննության իրավունքը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մնացականյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչել է դատարանի մատչելիության իրավունքի խախտումը։ ՄԻԵԴ-ը այս գործը չէր ընդունի եւ չէր քննի, եթե այդ հարցերը մեր ներպատական ատյաններում բարձրացրած չլինեինք։ Այս հարցը կարող էին լուծել ներպետական ատյանները, սակայն չեն լուծել, ես ու Արա Ղազարյանն էլ դիմել էինք Եվրոպական դատարան»,- ասաց Արտակ Զեյնալյանը։ Միջազգային դատարանը պարտավորեցրել է 3 հազար 600 եվրո վճարել հանգուցյալ դատավորի ժառանգներին՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, 1300 եվրո՝ դատական ծախսերի համար։ Հիշեցնենք, որ 2011 թվականին Մնացականյանին աշխատանքից ազատել էին այն պատճառաբանությամբ, որ նա պատշաճ չի հիմնավորել մեղադրյալին գրավի դիմաց ազատ արձակելու իր որոշումը։ Նա էլ բողոքարկել էր այդ որոշումը հայաստանյան ատյաններում ու հաջողության չէր հասել։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58