Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի Գևորգ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի շենքը գտնվում է վթարային վիճակում:Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է դպրոցի տնօրեն Գալինա Մեժլումյանը: «Դպրոցի շենքը՝ նախատեսված 300-350 աշակերտի համար, շահագործման է հանձնվել 1974 թվականին: Արցախյան առաջին պատերազմի ժամանակ՝ 1992 թվականին, շենքը հիմնովին ավերվել է, իսկ 1994 թվականին՝ մասնաշենքերից մեկը վերանորոգվել ու հարմարեցվել է դպրոցի կարիքներին: Սեյսմիկ ծառայության կողմից անց են կացվել ստուգումներ և նշվել, որ շենքը վթարային է: Ամեն տարի ընթացիկ վերանորոգումներ ենք կատարում, բայց տանիքը շարունակում է մնալ անմխիթար վիճակում, ինչի հետևանքով տեղումների ժամանակ ջուրը ներթափանցում է շենք: Նախատեսված էր դպրոցական նոր շենք կառուցել, բայց նախագիծը չեղարկվել է»,-պատմել է Գ. Մեժլումյանը: Նա նշել է, որ դպրոց են հաճախում նաև հարևան Վարդաձոր, Վարազաբուն և Սառնաղբյուր համայնքների աշակերտները: «Այս պահի դրությամբ դասասենյակները բավարարում են դասերը լիարժեք կազմակերպելու համար, բայց դրանք չեն բավականացնում, որպեսզի ունենանք նաև նախադպրոցական խումբ: Շենքային պայմանների պատճառով կրթօջախում չի գործում «Երկարօրյա դպրոց» ծրագիրը, որին շատ կցանկանայինք միանալ»,-հավելել է տնօրենը՝ նշելով,որ դպրոցի ջեռուցումն իրականացնում են փայտով, որը ժամանակին մթերել են: Տնօրենի խոսքով՝ կրթօջախը համալրված է մասնագետներով: Երեք ուսուցիչ ընթացիկ տարվա օոգոստոս ամսին մասնակցել են վերապատրաստումների: Մաթեմատիկա և Օտար լեզու առարկաների ուսուցիչները «Դասավանդիր Հայաստան» կրթական ծրագրի շրջանակներում են դասավանդում դպրոցում: Կրթօջախի աշակերտները հաճախակի են մասնակցում առարկայական օլիմպիադաների և դիպլոմներով վերադառնում կրթօջախ»,-ընդհանրացրել է Գ.Մեժլումյանը:
11:16
10:33
10:03
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55