Դեկտեմբերի 3-ին ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում ԱՀ պատվիրակությունը, որի կազմում էին ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, ԱՀ ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը, ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը և ՄՆ տեղակալ Աշոտ Մելյանը, հանդիպում են ունեցել պատերազմի օրերին Արցախ այցելած Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Ջոն Ինյարիտուի և նրան ուղեկցող պատվիրակության հետ, որի կազմում էին ՀԲԸՄ նախագահ Վազգեն Յակուբյանը և Իսպանիայում «Էնթերփրայզ Արմենիան»-ի ներկայացուցիչ Լևոն Գրիգորյանը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունից, կողմերը մտքեր են փոխանակել 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի և արցախահայության դեմ Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրականացվող թշնամական գործողությունների վերաբերյալ։ Քննարկվել են նաև Արցախի և Իսպանիայի միջև բարեկամական շրջանակների ձևավորման ու փոխգործակցության ամրապնդման հնարավորությունները։ ԱՀ պատվիրակությունը հաստատել է, որ կարգավորման երկարատև հնարավորությունը կարող է լինել միայն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրացված իրավունքի միջազգային ճանաչման դեպքում։ Հանդիպման ավարտին ՀՀ-ում ԱՀ ՄՆ Սերգեյ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ Արցախի հանդեպ դրսևորվող շարունակական ուշադրության ու հայանպաստ գործունեության համար և ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի անունից Ջոն Ինյարիտուին ու Լևոն Գրիգորյանին պարգևատրել է «Մխիթար Գոշ» և «Երախտագիտություն» մեդալներով։
13:13
12:47
12:34
12:18
11:15
15:51
15:29
13:23
13:16
12:33
12:04
11:17
11:02
21:46
21:21
20:44
20:20
19:48
19:34
12:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03