Լեհաստանը կվերցնի հակահրթիռային պաշտպանության Patriot համակարգերը, որոնք անցյալ ամիս Գերմանիան առաջարկել էր տեղակայել Լեհաստանում: Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը, հայտնում է AP-ն։ Գերմանական առաջարկն արվել էր այն բանից հետո, երբ ուկրաինական մոլորված հրթիռն ընկել էր Լեհաստանում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ, ինչի հետեւանքով երկու լեհ մահացել էին: Բլաշչակն ի սկզբանե հայտարարել էր, որ «գոհունակությամբ» ընդունել է առաջարկը։ Բայց ավելի ուշ նա եւ լեհ այլ պաշտոնյաներ ասել էին, թե կարծում են, որ Patriot համակարգը պետք է տեղակայվի Ուկրաինայում, ինչը Գերմանիան չի ուզում անել: Երեքշաբթի Բլաշչակը Twitter-ում գրել է, թե ափսոսում է, որ Գերմանիան չի ցանկանում Patriot համակարգը Ուկրաինայում տեղակայել։ «Ես հիասթափված էի Ուկրաինային աջակցելուց հրաժարվելու պատճառով»,- գրել է նա։ «Արեւմտյան Ուկրաինայում Patriot-ի տեղակայումը կբարձրացնի լեհերի եւ ուկրաինացիների անվտանգությունը». Այնուամենայնիվ, երկու կողմերն էլ շարունակում են «պայմանավորվածությունները Լեհաստանում Patriot-ներ տեղակայելու եւ դրանք մեր վերահսկողության համակարգին միացնելու ուղղությամբ», նշել է նա: Գերմանիան հայտարարել է, որ Լեհաստանին առաջարկվող Patriot համակարգերը ՆԱՏՕ-ի ինտեգրված հակաօդային պաշտպանության մի մասն են եւ նախատեսված են միայն ՆԱՏՕ-ի տարածքում տեղակայման համար:
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01