Արգենտինայի փոխնախագահ եւ նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները դատապարտվել է վեց տարվա ազատազրկման, նրան արգելվել է նաեւ ցմահ պետական պաշտոն զբաղեցնել։ Երեք դատավորների կոլեգիան այսպիսի պատիժ է սահմանել՝ նրան մեղավոր ճանաչելով խարդախության այն սխեմայում, որի հետեւանքով իշխանությունները նրա նախագահ եղած ժամանակ յուրացրել են 1 մլրդ դոլար (856 մլն եվրո)՝ հանրային նախագծերի շրջանակում։ Դատարանը նաեւ մերժել է հանցավոր կազմակերպությունը գլխավորելու մեղադրանքը. այդ հոդվածով պատիժը կարող էր կազմել 12 տարի։
Ինչպես նշել է AP գործակալությունը, սա առաջին դեպքն է, երբ Արգենտինայի փոխնախագահը դատապարտվում է պաշտոնում գտնվելու ժամանակ; Դատավճիռն ուժի մեջ չի մտնի մինչեւ բողոքարկման քննումը, այդ գործընթացը կարող է տարիներ տեւել, նշել է AP-ը։ Ներկա պահին Արգենտինայի փոխնախագահը իմունիտետ ունի հետապնդումներից
Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները քննադատել է դատավճիռը՝ իրեն անվանելով «դատական մաֆիայի» զոհ։ Ավելի ուշ նա հայտարարել է, որ եկող տարի չի առաջադրվի նախագահի պաշտոնում։ Այդ պաշտոնում նա եղել է 2007-2015թթ.։
Նախկին նախագահի կողմնակիցները հայտարարել են համազգային գործադուլի հնարավորության մասին։ Նրանք հավաքվել են Բուենոս Այրեսի կենտրոնում եւ քայլերթով մոտեցել դաշնային դատարանի շենքին, որը Քիրշներին մեղավոր է ճանաչել։ Քայլերթի մասնակիցները թմբուկներ են զարկել եւ բղավել՝ հաղթահարելով ոստիկանական պատնեշները։
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
10:13
09:45
09:22
09:02
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01