«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարությունից չեն պարզաբանում, թե ինչու են կողմ քվեարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ ԲԴԽ անդամի թեկնածու Հայկ Գրիգորյանի օգտին։ NEWS.am-ին չհաջողվեց կապ հաստատել խմբակցության ղեկավարի եւ քարտուղարի հետ։ «Պատիվ ունեմ»–ից Աննա Մկրտչյանը պարզաբանեց, թե խմբակցությունում Հայկ Գրիգորյանի թեկնածության ընտրության շուրջ քննարկում չի եղել, իսկ ինքն էլ չի մասնակցել քվեարկությանը։ «Ես լինելով «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ՝ չեմ քվեարկել Հայկ Գրիգորյանի՝ ՔՊ–ի՝ ԲԴԽ անդամի թեկնածուի օգտին, հետեւաբար ձեւակերպումը, թե «Պատիվ ունեմ»–ը կողմ է քվեարկել Հայկ Գրիգորյանի թեկնածությանը՝ սխալ է»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը։ Հիշեցնենք՝ Ազգային ժողովը փակ քվեարկությամբ ԲԴԽ անդամ է ընտրել Հայկ Գրիգորյանին։ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 75–ը, նրանք միաձայն կողմ են քվեարկել Գրիգորյանի օգտին։ Նրա թեկնածությունն առաջադրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որի պատգամավորները 71–ն են։ Քվեարկությունից առաջ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ չի մասնակցելու քվեարկությանը։ Ստացվում է, որ Հայկ Գրիգորյանի օգտին կողմ են քվեարկել նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02