«Փաստ» օրաթերթը գրում է․
«Կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բաժնի 19.1-ին կետով նախատեսված է, որ փոփոխություններ են կատարվելու կառավարության 2015 թ.-ի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ՝ սահմանելով խնամքի նպաստի նոր չափեր։ Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի գործող չափը, ինչպես գյուղաբնակ, այնպես էլ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի դեպքում սահմանված է 28600 դրամ։ Որպես կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրային դրույթ, նախատեսվում է սահմանել խնամքի նպաստի նոր չափ։ Բացի դա, 2022 թ.-ի հոկտեմբերի 26-ին 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որի համաձայն՝ վերանայվեց խնամքի նպաստի գործող համակարգը և սահմանվեցին նոր պայմաններ։ Մասնավորաբար, սահմանվեց, որ 2023 թ.-ի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխային խնամելու կապակցությամբ խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստի չափը սահմանելու է կառավարությունը: Համաձայն ներկայացված նախագծի, առաջարկվում է 2023 թ. հունվարի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը սահմանել՝ 1. մինչև 2023 թ.-ի հունվարի 1-ը ծնված երեխային խնամելու կապակցությամբ խնամքի արձակուրդում գտնվող կամ գյուղաբնակ ծնողի համար՝ 31600 դրամ (գործող՝ 28600 դրամի փոխարեն), 2. 2023 թ.-ի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխային խնամելու կապակցությամբ խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար՝ 31600 դրամ, 3. 2023 թ.-ի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխային խնամելու կապակցությամբ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար խնամքի նպաստի չափը հաշվարկել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի 50 տոկոսից։ Հաշվի առնելով, որ 2023 թ.-ի հունվարի 1-ից նախատեսվում է նվազագույն աշխատավարձը սահմանել 75000 դրամ, ապա խնամքի նպաստի չափը նախագիծն ընդունվելու դեպքում կկազմի 37500 դրամ»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14