Ուզբեկստանը մերժել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «եռակողմ գազային միություն» ստեղծելու առաջարկը։ Այս մասին Reuters-ի հրապարակմանն անդրադարձել է «Գազետա ռու»-ն։ Ուզբեկստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Ժորաբեկ Միրզամախմուդովն ասել է, որ եթե նույնիսկ ռուսական կողմի հետ գազային պայմանագիր կնքվի, «դա չի նշանակում դաշինք»։ Նա պարզաբանել է, որ Մոսկվան ու Տաշքենդը բանակցում էին Ղազախստանի տարածքով ռուսական գազի մատակարարման շուրջ, սակայն դա ընդամենը «տեխնիկական պայմանագիր» է։ «Այլ երկրներից գազ ներմուծելիս մենք նրանց հետ համագործակցում ենք միայն կոմերցիոն պայմանագրերի հիման վրա։ Մենք երբեք չենք համաձայնի քաղաքական պայմանների գազի դիմաց»,-ասել է Միրզամախմուդովը։ Նոյեմբերի 28-ին Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ Ղազախստանի և Ռուսաստանի նախագահներ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Վլադիմիր Պուտինը քննարկեցին «եռակողմ գազային միության» ստեղծման հարցը, որը կօգնի համակարգել գործողությունները հանրապետություններով ռուսական գազը փոխադրելիս: Նույն օրը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտնել է, որ Պուտինը իր հետ հանդիպմանը բարձրացրել է «եռակի դաշինք» ստեղծելու հարցը։ Նա ընդգծել է, որ ղազախական կողմին անհրաժեշտ է «հասկանալ թեման»՝ ցանկալի արդյունքների հասնելու համար։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02