Ավստրալական Միությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանը դեկտեմբերի 8-ին իր հավատարմագրերն է հանձնել Ավստրալիայի գեներալ-նահանգապետ Դեյվիդ Հարլիին:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում գեներալ-նահանգապետը հաջողություն է մաղթել դեսպանին կարևոր և պատասխանատու առաքելության մեկնարկի կապակցությամբ և խոստացել աջակցել նրա հետագա գործունեությանը:
Դեսպան Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանի և Ավստրալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարում իր համար պատիվ է լինել Հայաստանի առաջին հավատարմագրված դեսպանը Ավստրալիայում: Նա հույս հայտնեց, որ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հայ-ավստրալական երկկողմ միջպետական հարաբերություններն առաջիկայում կբարձրացվեն որակական նոր մակարդակի
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ամենայն ջանք ներդնել հայ-ավստրալական բարեկամական հարաբերությունները զարգացնելու և խորացնելու ուղղությամբ: Այս համատեքստում ընդգծվել է նաև Ավստրալիայի հայ համայնքի կարևոր դերակատարությունը Հայաստանի և Ավստրալիայի հասարակություններին մերձեցնելու և երկու երկրները միմյանց համար ավելի ճանաչելի դարձնելու գործում:
11:16
10:33
10:03
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55