ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը, որը վերահսկում է ամերիկյան պատժամիջոցների իրագործման գործընթացը, հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Այանը ղեկավարել է պատժամիջոցները շրջանցելու ցանց, որն Իրանին թույլ է տվել հարյուր միլիոնավոր դոլարի նավթ և նավթամթերք վաճառել՝ ֆինանսական օգուտ բերելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղուդս» հատուկ ստորաբաժանմանը:
«Այանի ընկերությունները իրանական նավթի վաճառքի միջազգային պայմանագրեր են կնքել օտարերկրյա գնորդների հետ, կազմակերպել են նավթի բեռնափոխադրումներ և օգնել են լվանալ եկամուտները՝ թաքցնելով նավթի՝ իրանական ծագում ունենալու փաստը և ԻՀՊԿ-ի «Ղուդս» ստորաբաժանման շահագրգռվածությունը վաճառքում», – նշվում է գանձապետարանի հայտարարության մեջ
Ըստ փաստաթղթի՝ իրանական նավթը վաճառվել է գնորդների Չինաստանից, Արևելյան Ասիայի տարբեր երկրներից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Եվրոպայից: