Այսօր բոլորը իլյուզիայի մեջ են՝ իշխանությունն ապրում է իշխանական գործունեության իլյուզիայով, ընդդիմությունը՝ ընդդիմադիր գործունեության, իսկ ժողովուրդը՝ խաղաղ, հանգիստ կյանքի իլյուզիայով։ «Հայկական օրակարգ. Ինչպես դուրս գալ իլյուզիաներից» թեմայով քննարկմանն ասաց փորձագետ Վահե Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ այսօր հանրությունն ապրում է օրվա հոգսով և փորձում է համակերպվել ամեն ինչի հետ։ «Դա շատ ավելի վտանգավոր է, իլյուզիան դրա մակերեսային շերտն է։ Պետք է հանրությանն այդ իլյուզիայից հանել, քանի որ մենք մեզ խաբում ենք մի կարճ ժամանակ մինչև վերջնական աղետը, որը լինելու է պետականության կորուստը»,- նշեց նա։ Նա միաժամանակ ասաց, որ իլյուզայից դուրս գալը մեկ օրում չի լինելու, «Հայաստանն էլ չունի այն դիրիժորը, որը կարթնացնի օրկեստրը», դա պետք է քայլ առ քայլ լինի։ «Եթե մեզ հաջողվի առաջին հերթին նեղ էլիտաներին հանել իլյուզիայից, հետո արթնացնել հանրության 5-7%-ին, ապա շարժիչը կսկսի աշխատել և հանրության տրամադրությունը կփոխվի։ Իլյուզիայից դուրս գալու և հանրության արթնացնելու համար մեզ պետք է ճիշտ մենեջմենթ»,- ընդգծեց Վահե Հովհաննիսյանը։ Նա խոսքով՝ ընդդիմությունում կան շատ խելացի, բանիմաց մարդիկ, բայց պետք է հասկանալ, որ առաջակվող ձևաչափերը կենսունակ չեն։ «Նախ պետք է ազնիվ լինենք հասարակության առաջ, որ սկսեն մեզ լսել։ Երբ տեսնեն, որ ինչ-որ բաներ կիսատ ենք ասում կամ չենք ասում, մեզ չեն լսելու և մարդիկ շարունակելու են ապրել իրենց կենցաղային հոգսերով և իլյուզիաներով»,- նշեց փորձագետը։ Վահե Հովհաննիսյանն ասաց, որ պետք է շատ կարևոր երկու հարց լուծել։ Առաջին՝ պետք է ճիշտ ձևակերպել, հստակ կետերով հանրությանը ներկայացնել, թե Հայաստանում ինչու է պետք իշխանափոխությունը։ Երկրորդ կարևորագույն խնդիրն, ըստ նրա, այն է՝ ինչ է լինելու իշխանության հետ իշխանափոխությունից հետո։
Մանրամասները՝ տեսանյութում։
11:16
10:33
10:03
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55