Ադրբեջանն առաջնորդվում է "չկան հայեր՝ չկա կոնֆլիկտ" սկզբունքով և իր առաջ դրված առավելապաշտական նպատակներին հասնելու համար, Արցախին սպառնում է էթնիկ զտումներով, սեփական բնօրրանից զրկելու պահանջներով, ինչպես նաև ֆիզիկական հաշվեհարդարով: Այս մասին հայտարարություն է տարածել «Պատիվ ունեմ» խմբակցությունը: «2015 թվականին հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման և ապագայում ցեղասպանությունների կանխման նպատակով, հայկական դիվանագիտությունը հաջողել էր դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ում ամրագրել՝ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր : Դա, իրավմամբ, շոշափելի ձեռքբերում էր հայ դիվանագիտական և քաղաքական շրջանակների համար, սակայն գործող իշխանությունները այլևս չեն հետապնդում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համազգային խնդիրը, որով սահմանված վտանգները, ցավոք, այսօր տեսանելի են Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Արցախում: ՄԱԿ-ի կողմից հաստատված ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման օրվա առիթով, Արցախի խորհրդարանը հանդես է եկել առաջարկով, որով կոչ է ուղղում միջազգային հանրությանը առաջարկելով, դատապարտել Ադրբեջանի սադրիչ գործողությունները Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի նկատմամբ և որակել այն որպես 21-րդ դարի ցեղասպանություն: Անվերապահորեն սատարելով Արցախի մեր գործընկերների առաջարկը, ցանկանում ենք նաև արձանագրել, որ Ադրբեջանը հետևողականորեն տապալում է խաղաղ բանակցությունների գործընթացը, հայտարարում, որ ուժի կիրառման միջոցով Արցախի հարցի լուծումը իր համար շարունակում է մնալ առաջնային օրակարգի հարց, իր քաղաքականությունը կառուցում է Արցախին առավելագույն մարդկային կորուստներ պատճառելու և հումանիտար աղետի առաջ կանգնեցնելու քաղաքականությամբ, ինչպես նաև Հայաստանը՝ Արցախին կապող միջանցքը փակելու սպառնալիքով, փորձում է հասնել Արցախի ամբողջական շրջափակմանը: Ադրբեջանն առաջնորդվում է "չկան հայեր՝ չկա կոնֆլիկտ" սկզբունքով և իր առաջ դրված առավելապաշտական նպատակներին հասնելու համար, Արցախին սպառնում է էթնիկ զտումներով, սեփական բնօրրանից զրկելու պահանջներով, ինչպես նաև ֆիզիկական հաշվեհարդարով : Նշված մոտեցումները ոչ այլ ինչ են, քան՝ ցեղասպանական հռետորաբանություն: Ուստի կոչ ենք անում աշխարհի բոլոր խորհրդարաններին 21-րդ դարում կանխել Ադրբեջանի կողմից ցեղասպան նկրտումները»,- նշել է նա:
12:23
12:07
11:52
11:34
11:17
10:52
10:39
10:38
10:33
10:17
10:07
09:52
09:44
09:37
09:16
09:02
20:20
20:04
18:38
18:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44