Ցանկացած վեճ կարելի է դադարեցնել միայն մեկ հարցով, ասել է ընտանեկան եւ ամուսնական հարցերով թերապեւտ Լորեն Քոնսոլը։ Նրա մեթոդների մասին է խոսել The Huffington Post-ը։
Մասնագետի կարծիքով թեժ վեճի ընթացքում մարդիկ հաճախ սխալ են հասկանում իրենց ասվածը եւ դրա համար էլ մինչեւ իրավիճակը կբարդանա պետք է հարցնել. «Դու հասկացա՞ր, թե ես ինչ ասացի» եւ այս հարցը կհստակեցնի ամեն բան:
Քոնսոլը հավելել է, որ դա օգնում է նույնիսկ եթե թյուրըմբռնում չի եղել, քանի որ հնարավորություն է տալիս դանդաղեցնել իրադարձությունների զարգացումը եւ լուծելու հիմնական խնդիրը՝ դադարեցնել վիճաբանությունը։