Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը:
«Պատրաստ ենք այսուհետ ևս ամեն կերպ աջակցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը, այդ թվում ՝ Ռուսաստանի տարածքում բարձր մակարդակով համապատասխան եռակողմ հանդիպումների կազմակերպման միջոցով։ Երկու կողմերի համար չափազանց զգայուն այդ գործընթացները պահանջում են փոխընդունելի և երկարաժամկետ լուծումների որոնում»,- ասել է դիվանագետը։
Նրա խոսքով ՝ բանակցությունների մանրամասների հրապարակումը, կամ մամուլում կողմերի դիրքորոշումների քննարկումը միշտ չէ, որ օգուտ են տալիս գործընթացին:
«Մենք նաև պատրաստում ենք երկու երկրների հասարակությունների և փորձագիտական համայնքների հանդիպումները։ Համատեղ ջանքերի այս կարևոր ուղղությունը կոչված է՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում վստահության մթնոլորտի ձևավորմանը», – հավելել է Գոնչար
Նրա խոսքով՝, այդ գործընթացում իր ներդրումը կարող է ունենալ նաև եռակողմ միջխորհրդարանական երկխոսությունը, որի մեկնարկի նախաձեռնությունն աջակցություն է ստացել Սոչիի գագաթնաժողովում:
«Համապատասխան հանդիպումների անցկացման ժամկետների մասին կհայտարարվի ժամանակին», – հավելել է նա:
Գոնչարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հոկտեմբերի 31-ին Սոչիի գագաթնաժողովում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հաստատել են իրենց հավատարմությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների անշեղ պահպանմանը, որոնք Սոչիի հիշյալ հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարության հետ միասին ձևավորում են հայ-ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորման ճանապարհային քարտեզը։
«Եվս մեկ անգամ կցանկանայի ընդգծել ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային դերը դրա տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում։ Դա հատկապես նշել են երեք երկրների առաջնորդները Սոչիի գագաթնաժողովում և ընդգծել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված մեր խաղաղապահների ջանքերի պահանջվածությունը», – հավելել է նա։
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, դիվանագետը նշել է, որ դեկտեմբերի 6-ին Մոսկվայում կայացել է եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստը ՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ:
«Առարկայական քննարկվել են երկաթուղու կառուցման, երկաթուղային հաղորդակցության զարգացման և երեք երկրների միջև և տարածաշրջանում փոխադրումների կազմակերպման հարցերը։ Հայկական և ադրբեջանական կողմերը նշել են Ռուսաստանի դրական դերը տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ջանքերում», – նշել է Գոնչարը:
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02