Ճապոնիան, Մեծ Բրիտանիան եւ Իտալիան Global Combat Air Program (GCAP) ծրագրի շրջանակներում պայմանավորվել են վեցերորդ սերնդի կործանիչ մշակել, հայտնում է The Drive-ը։
Հրատարակությունը հիշեցնում է, որ ի սկզբանե Լոնդոնն աշխատել է Tempest կործանիչի ծրագրի վրա, որին մասնակցել են իտալական եւ շվեդական ընկերություններ։ Բրիտանական կողմը Տոկիոյի հետ համագործակցել է հեռանկարային մարտական ինքնաթիռի համար շարժիչի ստեղծման ոլորտում։ Այժմ, նշում է հրատարակությունը, երեք կողմերը՝ Ճապոնիան, Մեծ Բրիտանիան եւ Իտալիան, հայտարարել են GCAP-ի շրջանակներում համատեղ աշխատանքի մասին։ Շվեդիան, ըստ The Drive-ի, չի մասնակցում այս ծրագրին։
Ակնկալվում է, որ վեցերորդ սերնդի կործանիչի համատեղ մշակումը ոչ միայն կբաժանի նոր ինքնաթիռի ստեղծման բարձր ծախսերը, այլ նաեւ թույլ կտա երկրներին մինչեւ հաջորդ տասնամյակի կեսերը նոր կործանիչ ձեռք բերել։
The Drive-ը հավանական է համարում, որ GCAP-ի աշխատանքները կհիմնվեն հինգերորդ սերնդի ամերիկյան F-35 կործանիչների ծրագրի փորձի վրա, որում Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի առաջին մակարդակի միակ գործընկերն է: Բացի այդ, հրատարակությունը հիշեցնում է, որ Իտալիան եւ Ճապոնիան աշխարհի միակ երկրներն են, որտեղ F-35-ի հավաքման գծեր կան ԱՄՆ-ից դուրս։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02