«Իկուսա» («ճակատամարտ», պատերազմ») հիերոգլիֆը երկուշաբթի ընտրվել է Ճապոնիայի 2022թ. խորհրդանշան։ Այս իրադարձությանը նվիրված հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Կիոտոյի բուդդայական «Մաքուր ջրի տաճարում»։ Արարողությունը հեռարձակել են երկրի առաջատար հեռուստաընկերությունները։
Տարվա խորհրդանշանը 130x150 սանտիմետր բրնձե թղթի վրա պատկերել է տաճարի վանական Սեյհան Մորին։ Ինչպես նշել են կազմակերպիչները, ընտրությունը կատարվել է մի քանի պատճառներով, որոնց մեջ են կորոնավիրուսի դեմ շարունակվող պայքարը, հակամարտությունն Ուկրաինայում, ինչպես նաեւ ճապոնացի մարզիկների հաջող ելույթը Պեկինի Ձմեռային օլիմպիադայում։ Բացի այդ, պատասխանների մեջ նշվել են նաեւ Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռների արձակումները։ Այս տարի մենք դարձել ենք տարբեր ճակատամարտերի վկաները, ուստի լավ, թե վատ իմաստով դա մարդկանց տպավորել է
Համազգային հարցմանը մասնակցել է 220 հազար մարդ։ Երկրորդ տեղում «ան» հիերոգլիֆն է, որը, կախված օգտագործումից, ունի «էժան» կամ «անվտանգ» իմաստները։ Այս ընտրության վրա ազդած գործոններից է ավելի քան 30 տարվա ընթացքում իենի փոխարժեքի հազվադեպ անկումը դոլարի նկատմամբ։ Այդ հիերոգլիֆը մտնում է նաեւ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի ազգանվան կազմության մեջ, որը սպանվել է այս տարվա ամռանը։
Վարկանիշի երրորդ հորիզոնականը զբաղեցրել է «գակու» եւ «ռակու» ընթերցվող հիերոգլիֆը՝ «թեթեւ, ուրախ» իմաստով։ Այն ընտրողները նշել են, որ այս տարի իրենք իրավիճակի բարելավում են նկատել կորոնավիրուսի հետ կապված եւ ավելի շատ ազատություն եւ հնարավորություններ են զգացել ժամանցի համար։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02