ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ու պետական-իրավական մշտական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ տեղի է ունեցել փակ քննարկում Ներքին գործերի նախարարության ձևավորման կապակցությամբ: ԱԺ հՀանձնաժողովից հայտնում են, որ քննարկումը վարել են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը։ Քննարկմանը ներկա էին ԱԺ պատգամավորներ, Ոստիկանության և Արդարադատության նախարարության ղեկավար կազմերը: Արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը նշեց, որ առաջին ընթերցմամբ ընդունվել է 37 նախագիծ, բայց ապագայում ներկայացվելու են այլ նախագծեր ևս: Նա մանրամասն ներկայացրեց նոր ձևավորվող նախարարության կառուցվածքը: Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանն իր ելույթում ներկայացրեց ոստիկանությունում նախատեսվող հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ: Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն իր ելույթում մանրամասն ներկայացրեց նորաստեղծ նախարարության մեջ ընդգրկված Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կառուցվածքը և գործունեությունը: Քննարկմանը ներկա անդամները, լսելով ելույթները, հանդես եկան իրենց առաջարկություններով: Այդ առաջարկությունները ընդգրկվեցին ի գիտություն հետագա ծրագրերի մեջ:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55