Մոնղոլիայի արդարադատության եւ ներքին գործերի նախարար Հիշգեեգիյն Նյամբաաթարը, ածխի հնարավոր թալանի հետ կապված ցույցերի ֆոնին, խոստացել է, որ երկրում կխստացվեն պատիժներն իշխանության չարաշահման համար, տեղեկացրել է տեղի ikon.mn պորտալը։
Պորտալի տեղեկացմամբ՝ Մոնղոլիայի արդարադատության նախարարը հանդես է եկել երկրի Քրեական օրենսգրքի փոփոխությունների ընդլայնված նախագծի մասին ուղերձով։ Նա նշել է, որ օրենսգրքի հաստատման համար երկար ժամանակ է պետք, ուստի մեկ շաբաթվա ընթացքում կվերանայվի միայն «Իշխանության, պաշտոնեական լիազորությունների եւ ազդեցության չարաշահման մասին» կետը։
«Եթե պաշտոնյան մեղադրվում է կոռուպցիայի եւ լիազորությունների չարաշահման մեջ, ապա պատիժը, դատավճիռը կտրվեն առանց մեղմացուցիչ հանգամանքների. պաշտոնյան կզրկվի հանրային պաշտոններ զբաղեցնելու իրավունքից 10-20 տարով։ Ոչ ոք չի կարող մեղավոր ճանաչվել առանց հետաքննության»,- նշվել է պորտալի հաղորդագրությունում։
Բացի այդ, արդարադատության նախարարը տեղեկացրել է, որ երեքշաբթի իրավապահ մարմինները նախապես կնշեն լիազորությունների չարաշահման հետ կապված անձանց։
Մի քանի հազար ցուցարարներ վերջին մի քանի օրերին ցույցերի են դուրս եկել Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում, Կառավարության պալատի առջեւ, ածխի խոշոր հափշտակության հետ կապված։ Մոնղոլական լրատվամիջոցների տարբեր տեղեկություններով՝ հափշտակումների գումարը տատանվում է 1,8-13 մլրդ դոլարի սահմաններում։ Ինչպես տեղեկացրել է արդարադատության նախարարը, Մոնղոլիայի կառավարությունը դիվանագիտական խողովակների միջոցով խնդրել է Չինաստանի իշխանություններին միանալ ածխի գործի հետաքննությանը, քանի որ Մոնղոլիան Չինաստան է առաքում իր արտահանման մոտ 86 տոկոսը, եւ այդ ծավալի ավելի քան կեսը կազմում է ածուխը։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02