Հունգարիայի, Ռումինիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պլանավորում են շաբաթ օրը հանդիպել Ռումինիայի մայրաքաղաքում, որպեսզի համաձայնագիր կնքեն ստորջրյա էլեկտրական միացման շուրջ, որը կարող է էներգիայի նոր աղբյուր դառնալ Եվրամիության համար:
Համաձայնագիրը նախատեսում է Սեւ ծովի հատակով մալուխի անցկացում, որը Վրաստանի եւ Ռումինիայի միջոցով Ադրբեջանին կկապի Հունգարիայի հետ, ասել է Հունգարիայի վարչապետի մամուլի կցորդ Բերտալանա Հավասին։
Հավասին Associated Press-ին հաստատել է, որ Օրբանը մտադիր է շաբաթ օրը մեկնել Բուխարեստ՝ համաձայնագիրը ստորագրելու համար:
Հունգարական լրատվական MTI գործակալությունը հայտնում է, որ Օրբանը, Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ միասին, կմասնակցեն ստորագրման արարողությանը։
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն օգոստոսին հայտարարել է, որ Ադրբեջանը շուտով «մեծ քանակությամբ կանաչ էլեկտրաէներգիա» կարտադրի, եւ Հունգարիան կստորագրի միացնողի նախագիծը, քանի որ դաշինքից ֆինանսավորում ստանալու համար պահանջվում է ԵՄ անդամ երկու երկրների մասնակցությունը:
Սիյարտոն ասել է, որ նախագիծը կարող է ավարտվել 3-4 տարվա ընթացքում, եւ այն կարեւոր քայլ կդառնա էներգիայի մատակարարումների դիվերսիֆիկացման ու ածխածնի չեզոքության նպատակներին հասնելու համար:
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02