Սա Ադրբեջանի իշխանությունների կողմից ուղիղ կազմակերպված սադրանք է՝ ուղղված նաև ռուս խաղաղապահների գործունեությանը, ինչպես նաև հերթական քայլերն են՝ Արցախը հայաթափելու, էթնիկ զտման ենթարկելու և իրենց հրեշավոր ծրագրերը կյանքի կոչելու համար: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամային իրավիճակի պատճառներին:
Սաղաթելյանը շեշտեց՝ այս ամենը թույլ տալ որևէ պարագայում չի կարելի, Հայաստանի իշխանությունները պետք է գործեն։
«Հայաստանի Հանրապետության այսպես կոչված իշխանությունները պարտավոր են քայլեր ձեռնարկել, հրաժարվել իրենց թուրքահպատակ քաղաքականությունից, և Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանձնի Արցախի անվտանգության և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հանձնառությունը»,- շեշտեց պատգամավորը՝ հավելելով՝ ամբողջ խնդիրն այն է, որ գործող իշխանությունը մինչև հիմա դա չի անում։
«Նրանք ասում են, որ դա ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է, և ամեն ինչ պետք է անեն նրանք։ Իհարկե, ռուս խաղաղապահները պետք է ամբողջությամբ իրականացնեն իրենց առաքելությունը, բայց Հայաստանի Հանրապետությունը չի կարող իր ձեռքերը լվանալ։ Քանի որ, դժբախտաբար, նրանք են ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը, պարտավոր են շատ հստակ քայլեր և գործողություններ անել՝ սկսած բոլոր պետական ինստիտուտների կողմից շատ հստակ և հասցեական հայտարարություններից, վերջացրած կոնկրետ քայլերով ու գործողություններով, քանի որ ամեն զիջում բերելու է նոր զիջման, նոր կուրստների, Արցախի վերջնական կորստի»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։
Այնուհանդերձ, ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ, ոչինչ ավարտված չէ, ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորություն կա։
«Պետք է կարողանանք դիմադրություն ցույց տալ, խառնել բոլորի խաղաքարտերը։ Դրա ուժը մեր ժողովուրդն է, հայ մարդն է։ Պետք է շատ հստակ միջազգային հանրության առջև ձևակերպենք մեր պահանջները, երկու ճակատով պետք է կռիվ տանք»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44