Ադրբեջանը Լաչինի միջանցքում դիմելով սադրանքի՝ փորձում է իջեցնել խաղաղապահ զորակազմի վարկանիշը։ Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշեց «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանն՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակմանը։ «Բնապահպանական խնդիրների պատրվակով ադրբեջանցիները փորձում են մուտք գործել Արցախի Հանրապետություն։ Մենք գիտակցում ենք, որ մուտք գործելուց հետո կլինեն սադրանքներ, ագրեսիայի էլեմենտներ, բնականաբար, արցախահայությունը իր հողը չի զիջի, ցանկացած ագրեսիայի պետք է դիմադրություն ցույց տալ, կարող է նոր պատերազմ հրահրվել։ Ռուսական խաղաղապահ ուժերի գործողությունները գրագետ են, նրանք սադրանքների չեն տրվում, իսկ Ադրբեջանն այս քայլով փորձում է իջեցնել խաղաղապահ զորակազմի վարկանիշը»,- ասաց Երվանդ Թարվերդյանը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահը շեղվել է իրականությունից, երեւակայելով, թե ինքը տարածաշրջանում լուրջ խաղացող է։ «Իրանի սահմանին թուրք–ադրբեջանական զորավարժությունները, Իսրայելի հետ սերտ հարաբերությունները Ադրբեջանին դրդում են նոր «հերոսությունների», ընդ որում՝ դեպի հարավ ուղղությամբ։ Ադրբեջանը գուցե պարտավորություններ ունի Արեւմուտքի առջեւ, 44–օրյա պատերազմը դեռ շարունակվում է, եւ վերջին միջադեպն էլ դրա վառ ապացույցն է։ Կարծում եմ՝ ռուս խաղաղապահների բանակցությունները ադրբեջանցիների հետ իրենց արդյունքը կտան, որովհետեւ Ռուսաստանը թույլ չի տա Ադրբեջանի նման պետությանը փորձ կատարել ռուսական ռազմական ուժի ռեյտինգի վրա բիծ քաշել»,– ընդգծեց Երվանդ Թարվերդյանը։ Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12–ին, առավոտյան ժամը 10:30-ի հատվածում, քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Մեկ օրից ավելի է՝ ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Արցախի ՆԳՆ–ի հաղորդմամբ, ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հայաստանից Արցախ եկող քաղաքացիները գիշերել են Գորիսում, մի մասը`այդ թվում կանայք ու երեխաներ, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում։ Այսօր՝ դեկտեմբերի 13–ին, Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է ընդունել Արցախի Հանրապետության ժողովրդին սպառնացող հումանիտար աղետը կանխելու մասին։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58