Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամներն առաջին մեդալն են նվաճել աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 102 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը երեք մոտեցումներից մեկով բարձրացրեց 175 կգ (փոքր ոսկի), իսկ հրումում կրկին մեկ մոտեցմամբ գլխավերևում պահեց 214 կգ: Երկամարտի 389 կգ արդյունքով Գասպարյանը դարձավ աշխարհի առաջնության բրոզե մեդալակիր:
Լիանա Գյուրջյանը (81 կգ) (ժամը` 23:00) և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ) (ժամը` 04:00) մրցահարթակ դուրս կգան դեկտեմբերի 15-ին:
Մրցումային վերջին օրը հարթակը կտրամադրվի գերծանր քաշային ծանրորդներին: Հայաստանի հավաքականի կազմում մեդալների համար կպայքարեն Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ) (ժամը` 01:30): Աշխարհի առաջնության +109 կգ քաշային կարգում Բահրեյնի հավաքականի կազմում կմասնակցի նաև Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին անդամ Գոռ Մինասյանը:
Աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: ԱԱ-ում յուրաքանչյուր երկիր քաշային յուրաքանչյուր կարգում իրավունք ունի հայտավորելու միայն երկու մասնակցի:
Մինչ այս Հայաստանի ներկայացուցիչներից աշխարհի առաջնության կանանց պայքարում Իզաբելա Յայլյանը (59 կգ) B ենթախմբում հրել էր 90 և պոկել 115 կգ: Երկամարտի 205 կգ արդյունքով Յայլյանը երկու ենթախմբերում գրավել էր 18-րդ տեղը: Իսկ 89 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը հրել 166 կգ և պոկել էր 186 կգ: Երկամարտի 352 կգ արդյունքով ընդհանուր հաշվարկում Կարապետյանը գրավել էր 12-րդ տեղը: Նույն քաշային կարգում Հայաստանի երկրորդ մասնակից Վարդան Մանուկյանը հանդես էր եկել B ենթախմբում և երկամարտի 345 կգ արդյունքով 16-րդն էր: 96 կգ քաշային ծանրորդներից Հայաստանի ներկայացուցիչ Հակոբ Մկրտչյանը պոկել էր 163 կգ և հրել 205 կգ: Երկամարտի 368 կգ արդյունքով Մկրտչյանը 6-րդն է: Նույն քաշային կարգում հանդես եկող Դավիթ Հովհաննիսյանը 165 կգ էր պոկել, սակայն տապալել էր հրում վարժությունը` ստանալով 0:
17:50
17:23
17:03
16:36
16:03
15:26
15:05
14:15
13:43
13:18
12:37
10:02
18:22
18:01
17:52
17:36
17:30
17:26
17:23
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55