Ինդոնեզիա այցելող զբոսաշրջիկները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի ամուսնությունից դուրս սեքսը քրեականացնող նոր օրենքի պատճառով, հայտնում է BBC-ն։
Նոր օրենքը, որը կոչվում է «սեքսի բալիական արգելք», սպառնում է մինչեւ մեկ տարվա ազատազրկմամբ չամուսնացած զույգերի համար, կամ մինչեւ վեց ամսվա ազատազրկմամբ կենակցողների համար:
Սակայն Բալիի նահանգապետն ասել է, որ իշխանությունները չեն ստուգի զբոսաշրջիկների ամուսնական դրությունը։
Օրենքը պետք է ուժի մեջ մտնի երեք տարուց, սակայն կարող է բախվել իրավական խնդիրների:
Նոր օրենքը քրեական օրենսգրքում կատարված մի շարք փոփոխությունների մի մասն է, որոնք կատարվել են մահմեդական մեծամասնություն ունեցող երկրում կրոնական պահպանողականության աճից հետո:
Թեեւ արտաամուսնական սեքսի արգելքը ամենամեծ ուշադրությանն է արժանացել արտերկրում, Ինդոնեզիայում շատերը վախենում են, որ նոր օրենսգրքի մյուս մասերն ավելի կործանարար կլինեն, օրինակ՝ եթե նախագահին կամ փոխնախագահին քննադատելը հանցագործություն դառնա:
ՄԱԿ-ը հայտարարում է, որ նոր օրենքները կարող են խաթարել մարդու իրավունքները երկրում, սակայն Ինդոնեզիայի պաշտոնյաներն ասում են, որ օրենսդրությունը կպահպանի «ինդոնեզական արժեքները»:
Ընկերությունները մտահոգված են, որ այդ փոփոխությունները կհարվածեն Ինդոնեզիայի զբոսաշրջության ոլորտին՝ երկիրը դարձնելով ավելի քիչ գրավիչ, մինչ նա փորձում է վերականգնվել Covid համավարակից հետո:
2019 թվականին Ինդոնեզիա է այցելել ավելի քան 16 միլիոն մարդ։
Թեեւ օրենքը տեխնիկապես կկիրառվի տեղացիների եւ օտարերկրացիների հանդեպ, պաշտոնյաները փորձել են մեղմել դատական հետապնդման հետ կապված զբոսաշրջիկների մտավախությունները:
«Բալին սովորական Բալին է, որը հարմար եւ անվտանգ է այցելելու համար»,- ասել է Բալիի նահանգապետ Ուայան Քոսթերը: Նրա խոսքով՝ այցելուներին անհրաժեշտ չի լինի ապացուցել իրենց ամուսնական դրությունը, իսկ տեղական իշխանությունները ստուգումներ չեն անցկացնի:
Ինդոնեզիայի արդարադատության փոխնախարարը խոստացել է, որ օտարերկրացիները քրեական հետապնդման չեն ենթարկվի։
Կառավարությունը նաեւ նշում է, որ նոր քրեական օրենսգրքով արտաամուսնական սեռական հարաբերությունների եւ կենակցության հետ կապված հանցագործությունները քրեական հետապնդման կենթարկվեն միայն այն դեպքում, եթե դրանց մասին հաղորդեն ամուսինը, ծնողը կամ երեխան:
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02