Հայաստանն Արցախին կապող ճանապարհը փակելով Ադրբեջանը նպատակ ունի մարդկանց մղել մահվան կամ ստիպել, որ հետագայում Արցախը հայաթափվի. Սա համազոր է ցեղասպանությանը, հայրենազրկման: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Նախ պետք է հրատապ կերպով ու շատ կոշտ միջոցներով բացվի այս ճանապարհը, երկրորդը, երաշխիքների մի ամբողջ համակարգ պետք է ներդրվի, որպեսզի արցախահայությունը Արցախից դուրս չգա»,-ասաց նա:
Հարցին, թե ո՞վ պետք է կոշտ միջոցների դիմի, նա պատասխանեց. «Նախեւառաջ Հայաստանը, որովհետեւ ՀՀ-ն հստակ հանձնառություն ունի Արցախի եւ արցախահայության կյանքի իրավունքի պաշտպանության ուղղությամբ: Դա նաեւ միջազգային մակարդակով է հաստատված այդ հանգամանքը: Եթե անգամ ՀՀ-ն իր ռազմական ներուժով չի կարողանում դա անել, նա պետք է իր դաշնակիցների ուժերին ապավինի, նաոեւ դիմի միջազգային կառույցներին՝ ներգրավելու համապատասխան ուժեր: Ամբողջ հարցն այն է, որ ՀՀ իշխանությունները ոչինչ չեն անում, ամեն ինչ փորձում են թողնել ռուս խաղաղապահների վրա: Իհարկե, ռուս խաղաղապահների հիմնական առաքելությունն է ապահովել նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարումը, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է ձեռերը լվա ու միկողմ քաշվի: ՀՀ իշխանությունը պարտավոր է իրականացնել գործողություններ, ընդհուպ ռազմական գործողություններ՝ պաշտպանելու իր հայրենակիցներին: Ռուս խաղաղապահների վրա ամեն ինչ բարդելը ամենաստոր արարքն է:
ՔՊ-ի որոշ պատգամավորներ հայտարարում են՝ ի՞նչ եք ուզում, պատերազմ հայտարարենք Ադրբեջանի՞ն Արցախի համար: Եթե պետք եղավ, դա էլ պետք է անեք, բա ի՞նչ պետք է անեք»,-ասաց Արծվիկ Մինասյանը:
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
10:45
10:21
10:17
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03