ՀԿ, ՀՎԿ ԲՀԿ, ավագանու անդամներն այսօր չեն մասնակցի Վանաձորում Հանրապետական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի երդման արարողությանը։ Tert.am-ի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան»-ի ավագանու ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանը նշեց, որ արարողությունը բոյկոտելու պատճառներն ակնհայտ են.
«Ո՛չ Սահմանադրությամբ, ո՛չ որևէ կանոնակարգով նման արարողություն նախատեսված չէ»,- ասաց նա՝ հավելելով, որ Մամիկոն Ասլանյանին չի շնորհավորել, չի էլ պատրաստվում շնորհավորել։
Քրիստ Մարուքյանը հիշեցրեց, որ բոյկոտելու են նաև ավագանու նիստերը. «ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն 15 մանդատ ունեն. հիմա երեք խմբակցությունները եթե չմասնակցեն, քաղաքապետն իր ավագանիների, նաև ՀՅԴ-ի հետ չի կարող նիստ գումարել: Այդ պարագայում կբացահայտվի՝ ովքեր են այն 4 հոգին, որ համաձայնագրից հետո փակ քվեարկությամբ հօգուտ ՀՀԿ-ական թեկնածուի էին քվեարկել, և դրանից հետո կհասկանանք, թե ում հետ ենք աշխատում»,-մանրամասնեց նա։
Tert.am-ի դիտարկմանը, թե մամուլում շրջանառվում էր, որ ՀՎԿ անդամներ են հօգուտ Հանրապետականների քվեարկել, Քրիստ Մարուքյանը պատասխանեց, որ չի ցանկանում առանց ստույգ ապացույցների մեղադրել, ուստի հորդորեց սպասել։
Վանաձորի ավագանու ՀՎԿ ցուցակը գլխավորող Էդգար Առաքելյանը Tert.am- ի հետ զրույցում պնդեց՝ թե՛ քաղաքապետի երդման արարողություն են բոյկոտելու, թե՛ ավագանու նիստերը. «Հերյուրանք են այն խոսակցությունները, թե մեր ավագանու անդամներն են քվեարկել Հանրապետականի օգտին։ Մամուլը գրում էր նաև, որ ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվն իշխանության հորդորով հետ է վերցրել իր բողոքը՝ պայմանով, որ Հանրապետականի օգտին մեր անդամները քվեարկեն. տեսաք, որ դա էլ հերյուրանք, հոգևոր հովիվը բողոքը հետ չէր վերցրել»։
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58