Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ կրկին հացադուլ է սկսում, քանի դեռ երաշխիքներ չի ստացել տեսակապի միջոցով դատական նիստին մասնակցելու համար, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»։ Սաակաշվիլու նամակը լրագրողների հետ հանդիպմանը ընթերցել է նախկին նախագահի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն։
«Ես գիտակցում եմ բոլոր ռիսկերը՝ հաշվի առնելով իմ ներկայիս առողջական վիճակը, բայց սովամահ կլինեմ այնքան ժամանակ, քանի դեռ չեմ ստացել հիմնավոր երաշխիքներ, ներառել գոնե տեսակապը»,-ասվում է նամակում։ Սաակաշվիլին հայտարարել է նաեւ, որ «բոլոր նվաստացումները սահման ունեն»։ «Այսօր ինձ մերժեցին ամենատարրական մի բան՝ սեփական դատավարությանը ներկա գտնվելու իրավունքը։ Սա վրացական եւ միջազգային բոլոր նորմերի խախտում է, ուստի ես ստիպված եմ դիմել բողոքի ծայրահեղ ձեւի ՝ հացադուլի»,-ասել է նա։ Նախորդ շաբաթ նիստը հետաձգվել էր, քանի որ դատավորը ժամանակ էր տվել Սաակաշվիլու հեռակա ներկայությունը կազմակերպելու համար։ Այսօր քրեակատարողական ծառայությունը հայտարարել է, որ դա հնարավոր չէ տեխնիկական պատճառներով: Դատավորը նիստը նշանակել է դեկտեմբերի 22-ին։ Սաակաշվիլին արդեն երկու անգամ է՝ հացադուլ է հայտարարում․ առաջինը տեւել է 50 օր՝ անցյալ տարվա հոկտեմբերի 1-ից մինչեւ նոյեմբերի 20-ը, իսկ երկրորդը՝ 20 օր՝ այս տարվա մարտի 21-ից մինչեւ մարտի 10-ը ։
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02