Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հորդորում է բնակիչներին խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան, քանի որ օդային գծերի ծանրաբեռնվածությունը կարող է վթարների հանգեցնել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի էներգետիկայի բաժնի պետ Արմեն Մեժլումյանը:
«Գազամատակարարման դադարեցման պատճառով Արցախում անցել ենք էլեկտրաէներգիայի օգտագործմանը, ինչն ավելորդ ծանրաբեռնվածություն է օդային գծերի եւ տրանսֆորմատորների ենթակայանների համար։ Ծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել վթարային անջատումների, դրա համար էլ խորհուրդ ենք տալիս խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան։ 44–օրյա պատերազմը լուրջ վնասներ է հասցրել Արցախի էներգոհամակարգին, մեր արտադրանքի գրեթե 85%-ը կորցրել ենք։ Դեֆիցիտը լրացվում է Հայաստանից։ Եթե հանկարծ «Շինուհայր-Ստեփանակերտ» օդային գծում վթար լինի, ինչը, օրինակ, կարող է տեղի ունենալ ադրբեջանական սադրանքի հետեւանքով, ապա այդ դեպքում կանցնենք հովհարային անջատումների»,– ասաց Արմեն Մեժլումյանը:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12–ին, առավոտյան ժամը 10:30-ի հատվածում, քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել են Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ, դեկտեմբերի 13–ից, Ադրբեջանը դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը։
Արցախի Հանրապետությունում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ եւ սեղմված գազի պակաս։ Վառելիքային ճգնաժամ չառաջանալու համար ԱՀ կառավարությունը տնտեսվարողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ անցնելու խնայողական ռեժիմի:
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
10:45
10:21
10:17
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03