Լաչինի միջանցքը վաղ թե ուշ կարող է ապաարգելափակվել։ Ըստ ամենայնի՝ ինչ-որ բան կպայմանավորվեն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Սակայն, ինչպես նշեց փորձագետը, չափազանց կարեւոր է ոչ թե այն, որ կողմերը վաղ թե ուշ կպայմանավորվեն, այլ այն, թե ինչպես դա կանեն։ «Ի վերջո, նրանք հստակ պահանջներ ունեն։ Իսկ Հայաստանը կհամաձայնի՞ այդ պահանջներին, դա ինձ համար հարց է։ Ղարաբաղի մասին խոսք չկա»,- նկատեց քաղաքագետը։ Այնուամենայնիվ, ըստ Իսկանդարյանի, Ղարաբաղը Հայաստանի հետ կապող մայրուղու ապաշրջափակումը ամենեւին էլ չի նշանակում, որ Բաքուն նոր, ավելի լուրջ սադրիչ քայլեր չի ձեռնարկի Լաչինի միջանցքի հետագա արգելափակմամբ։ Նոր արգելափակումը, նրա խոսքով, կարող է շատ ավելի երկարատեւ ու ծանր լինել: «Այս անգամ իբր բնապահպաններն էին։ Ամեն դեպքում նրանց այդպես են ներկայացնում։ Հաջորդ անգամ կլինեն ֆիլատելիստներ ու հրացաններով բուժքույրեր։ Դա այնքան էլ կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ խնդիրը կա եւ չի անհետանա։ Դա անկասկած։ Նոր տարուց հետո ճնշումների նաեւ այլ տարբերակներ կարող են ի հայտ գալ՝ շատ ավելի կոշտ»,- նշեց փորձագետը։
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58