Վերջին օրերին իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ծայրաստիճան սրվել է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ադրբեջանը նախ արգելափակել է Լաչինի միջանցքը, ապա փակել ԼՂ-ն բնական գազով մատակարարող խողովակը: Այս սադրիչ գործողությունների հետեւանքով ԼՂ բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, հայտնվել են ձմեռային եղանակի պայմաններում իրենց բնակարանները ջեռուցելու դժվարությունների առաջ: Հազարավոր մարդիկ, այդ թվում երեխաներ, ձմռան ցուրտ պայմաններում մնացել են ճանապարհներին, բազմաթիվ ընտանիքներ կիսվել են՝ ակամա հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում: Առողջական ծանր խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղորայքից եւ առողջապահական ծառայություններից: Խափանվել են պարենի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները: 120 հազար մարդ շրջափակման մեջ, փաստացի, հայտնվել է պատանդի կարգավիճակում: Գազով ջեռուցվող դպրոցներն ու մանկապարտեզները հարկադրված դադարեցրել են աշխատանքները, ինչի հետեւանքով շուրջ 22 հազար երեխա զրկվել է կրթության իրավունքից: ԼՂ-ում ստեղծված իրավիճակն այլ կերպ, քան հումանիտար ճգնաժամ, հնարավոր չէ անվանել: Այդ ճգնաժամն առաջացել է Ադրբեջանի կողմից իր ստանձնած միջազգային պարտավորությունները չկատարելու հետեւանքով: Լաչինի միջանցքի փակումը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության ուղղակի եւ կոպիտ ոտնահարում է Ադրբեջանի կողմից այն պարզ հիմնավորմամբ, որ այդ հայտարարության 6-րդ կետի համաձայն Լաչինի միջանցքը գտնվում է ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, եւ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների երթեւեկության անվտանգությունը»,-ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ այդ հայտարարության տակ դրված է Ալիեւի ստորագրությունը:
Նրա խոսքով, Ադրբեջանի կողմից այդ հայտարարության խախտումները խրոնիկ բնույթ են կրում. «Այդ խախտումները հետեւյալն են. հայտարարության առաջին կետում արձանագրվում է ԼՂ հակամարտության գոտում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին: Ի հեճուկս այս արձանագրման Ադրբեջանի կողմից ապօրինի ռազմական գործողություններ են ձեռնարկվել սկսած 2020 թվականի դեկտեմբերի 13-ից , այսինքն եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ ամիս անց, մասնավորապես, ԼՂ Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերի օկուպացիայի տեսքով: 2022-ի մարտի 24-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները ներխուժել են ԼՂ-ում ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի Փառուխ գյուղի հատվածում Քարագլուխի բարձունք եւ մինչ օրս շարունակում են մնալ այնտեղ: Նմանատիպ ռազմական գործողություններ տեղի են ունեցել նաեւ դրանից առաջ եւ հետո ԼՂ-ում ադրբեջանական ԶՈՒ կողմից հրադադարի խախտումները ԼՂ-ի հետ շփման գծում շարունակում են պարբերական բնույթ կրել: Եռակողմ հայտարարության 1-ին կետի կոպտագույն խախտում է նաեւ Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքների օկուպացիան 2021-ի մայիսի 11-ի, նոյեմբերի 14-ի եւ 2022-ի սեպտեմբերի 13-ի սադրանքների հետեւանքով:
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14