«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը մտադիր է օտարերկրյա քաղաքացիներին եւս պետական եւ ծառայողական գաղտնիքին առնչվելու թույլտվություն տրամադրել։ Ըստ այդմ՝ փոփոխություններ են նախատեսում ՀՀ կառավարության 1997 թ․ նոյեմբերի 29-ի որոշման մեջ։ Նախագծի հեղինակները նման փոփոխության ընդունումը բացատրել են այսպես․
«Առաջանում են այնպիսի իրավիճակներ, երբ պետական մարմինների հետ անմիջականորեն աշխատող կազմակերպությունների՝ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող աշխատակիցները պետք է առչնվեն պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին, սակայն, գործունեության առանձնահատկություններով պայմանավորված, չեն բավարարում ՀՀ կառավարության 1997 թ․ նոյեմբերի 29-ի որոշմամբ հաստատված կարգի պահանջներին (օրինակ՝ չունեն կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ կամ ՀՀ-ում բնակվել են սահմանված ժամկետից քիչ), հետեւաբար, նրանց հնարավոր չի լինում տրամադրել պետական եւ ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու իրավունք»:
Պետական եւ ծառայողական գաղտնիքին իրազեկվելու իրավունք տալու է ՀՀ վարչապետի աշխատակազմը: Հիշեցնենք, որ մեկ այլ նախաձեռնությամբ նախատեսում են ընդլայնել պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների ցանկը։ Այսինքն՝ այն, ինչ չի կարելի իմանալ ՀՀ քաղաքացիներին, թույլատրվելու է օտարերկրյա լրտեսներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01