4 միլիոն ԱՄՆ դոլարի ուղղակի ներդրումներ են արվելու Դիլիջանի խոշորացված համայնքում: Այս մասին, հոկտեմբերի 15-ին, Դիլիջան կատարած այցի ժամանակ նշել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Նախարարությունից հայտնում են, որ Լոքյանը աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ, որտեղ Դիլիջանում մասնակցել է «Դիլիջանը երկու տարի անց» խորագրով քննարկմանը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, Տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Աշոտ Կիրակոսյանը, մարզի մի շարք համայնքների ղեկավարներ, շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նախարար Լոքյանը քննարկման մասնակիցներին է ներկայացրել Դիլիջանի խոշորացված համայնքի զարգացման ծրագրերը, անդրադարձել համայնքների զարգացմանն ուղղված կառավարության նախաձեռնած նոր քայլերին: Դավիթ Լոքյանը նշել է, որ շուրջ 4 միլիոն ԱՄՆ դոլարի ուղղակի ներդրումներ են արվելու Դիլիջանի խոշորացված համայնքում: Յուրաքանչյուր ծրագիր մանրամասն դիտարկվելու է, եւ միայն դրանից հետո է թույլատրվելու ծրագրի իրականացումը:
«Համոզված եմ, որ այդ ծրագրերը մեծ թափ են հաղորդելու Դիլիջանի զարգացմանը: Դրան նպաստելու են Եվրամիության երկու խոշոր ծրագրերը: Մեկով տրանսպորտային խնդիրներ են լուծվելու, մյուսով Դիլիջանը տուրիստական գոտու է վերածելու: Ծրագիրն իր մեջ ներառում է հատուկ մեքենաներով շրջագայություն Դիլիջանի պարկում, էքստրեմալ զբոսաշրջության ձեւերի զարգացում, գյուղական համայնքներում տուրիստական կենտրոնների ստեղծում»,-նշել է նախարար Դավիթ Լոքյանը:
ՏԿԶ փոխնախարար Արթուր Խաչատրյանը քննարկման մասնակիցներին է ներկայացրել համայնքների զարգացման 5-ամյա ծրագրերի մշակման եւ կառավարման մեթոդաբանությունը: 2017 թվականի սկզբից համայնքապետերը ծրագրերը կազմելիս աշխատելու են նոր մեթոդաբանությամբ: Մշակված նոր մեթոդաբանության համաձայն, հստակ երեւալու է, թե ինչպիսի բյուջե ունեն համայնքները, ինչպես են ծախսում եւ տարեվերջին ինչ արդյունքներ պետք է գրանցեն:
Անդրադառնալով նոր մեթոդաբանությանը, նախարար Դավիթ Լոքյանն ասել է. «Բացի 4 միլիոն ԱՄՆ դոլարից, որի մասին նշեցի, պետության կողմից էլ յուրաքանչյուր տարի շուրջ 500 միլիոն դրամ դոտացիա է տրվում: Այն պետք է ծախսվի ըստ բյուջետային հատկացման, պետք է լինի հաշվարկելի եւ քաղաքացիները պետք է տեսնեն մատուցվող ծառայությունների որակի աճը: Սա քիչ գումար չէ եւ մենք խստագույնս վերահսկելու ենք բյուջետային ծախսերը համայնքներում»: Նախարարն ընդգծել է, որ դա նաեւ ՀՀ վարչապետի հանձնարականն է, որը հնչել է կառավարության նիստում:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02