ԱՄՆ-ը խորապես անհանգստացած եւ հիասթափված է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ կայացված դատավճռից։
Նա դատապարտվել է երկու տարի յոթ ամիս բանտարկության, բացի այդ, նրան արգելվել է զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Իմամօղլուն դատապարտվել է ԿԸՀ անդամներին «վիրավորելու» համար։
«Նրա դատապարտումը հակասում է մարդու իրավունքների, հիմնական ազատությունների եւ օրենքի գերակայության հարգմանը։ Մենք նախկինի պես լրջորեն անհանգստացած ենք Թուրքիայում քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների, քաղաքական եւ գործարար առաջնորդների շարունակվող դատական հետապնդումներից, այդ թվում երկարատեւ նախնական բանտարկության, ահաբեկչությանն աջակցելու եւ վիրավորանքի վերաբերյալ քրեական գործեր հարուցելու միջոցով»,- նշվել է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունում։
«Թուրքիայի ժողովուրդն արժանի է, որ ունենա մարդու իրավունքներից եւ հիմնական ազատություններից օգտվելու հնարավորություններ՝ հատուցումից չվախենալով։ Կարծիքների ազատ արտահայտման, խաղաղ հավաքներ եւ ասոցիացիաներ գումարելու իրավունքն ամրագրված է Թուրքիայի սահմանադրությունում, միջազգային իրավունքի նրա պարտավորություններում եւ ԵԱՀԿ շրջանակում ունեցած նրա պարտավորություններում։ Մենք կոչ ենք անում կառավարությանը դադարեցնել «վիրավորանքի» մասին քրեական գործով իրականացվող հետապնդումը եւ հարգել Թուրքիայի բոլոր քաղաքացիների իրավունքները եւ ազատությունները, այդ թվում հանրային բանակռիվների համար բաց միջավայրի ապահովման միջոցով»։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02