ԱՄՆ քաղաքական եւ զինվորական շրջանակները հաստատել են Ուկրաինային Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցելու մտադրությունները։ Միաժամանակ, ԱՄՆ-ում ու Եվրոպայում քննարկումներ են ընթանում Ուկրաինային կործանիչներ, տանկեր եւ հարձակողական այլ ծանր տեխնիկա փոխանցելու մասին։
Միեւնույն ժամանակ, Պենտագոնը հաստատել է այն տեղեկությունները, որ մտադիր է ընդլայնել ուկրաինացի զինվորականների վերապատրաստման ծրագիրը։ Ըստ Պենտագոնի ներկայացուցչի, նախատեսվում է ամսական վերապատրաստել 500 զինվորականի, որոնք նախապես «զրոյից» նախապատրաստություն են անցել Մեծ Բրիտանիայում եւ եվրոպական այլ երկրներում։
ԱՄՆ-ն նախկինում վերապատրաստում էր ուկրաինացի զինվորականների ոչ մեծ խմբերի՝ հմտանալու ամերիկյան սպառազինության տարբեր տեսակների կիրառման համար։ Պենտագոնի ընդլայնված ծրագրով նախատեսվում է պատրաստել ամսական մեկ գումարտակ, որոնք հմտանում են հարձակողական գործողությունների համար՝ հրետանու, հետեւակի եւ զրահատեխնիկայի համադրությամբ։
Սա սպառազինության մատակարարման եւ ուկրաինական զինվորականների վերապատրաստման արդեն նոր մակարդակ է, ինչը նշանակում է նաեւ մարտական ու քաղաքական խնդիրների լուծման նոր մակարդակ։ Որպես ուղղություններ նշվում են՝ հարձակողական գործողությունները, եւ այնպիսի զենքի տրամադրումը, որը կկանխի ենթակառուցվածներին ռուսական հարվածները, այսինքն՝ կանխարգելիչ գործողությունները։
Արեւմտյան մամուլը նշում է, որ արևմտյան երկրները Ուկրաինայի զինված ուժերին «վճռական առավելություն» տալու ճանապարհ են փնտրում՝ պատերազմին վերջ տալու համար։ Ուկրաինացիների համառությունը, սեփական պետականությունը եւ ինքնությունը պաշտպանելու վճռականությունը նրա դաշնակիցներին ստիպում են կատարել համարժեք քայլե
Հայաստանին ամերիկյան առաջարկները մնում են անարձագանք՝ քաղաքական ու ռազմական «վերնախավերի» հայտնի բնույթի պատճառով։ ՌԴ հետ «ռազմական պայմանագրերի» մակուլատուրան, ծաղրանկարային ՀԱՊԿ-ը եւ 1800 «խաղաղապահները» գերադասվում են նոր աշխարհակարգում համարժեք դերակատարություն ստանձնելու հնարավորություններին, որոնք ազգային իրավունքները պաշտպանելու միակ ճանապարհն են։
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02