Եվրոպան պետք է շտապ արձագանքի ԱՄՆ գնաճի իջեցման մասին օրենքին, որպեսզի ապահովի իր ճյուղի ապագան։ Այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Մակրոնը՝ ողջունելով Եվրահանձնաժողովի հանձնարարությունը՝ մշակել համապատասխան պլան հաջորդ տարվա սկզբին, տեղեկացրել է Reuters-ը։
«Երբ կան երկու գերտերություններ, որոնք զանգվածաբար սուբսիդավորում են որոշ ճյուղեր, դուք կարող եք ոչինչ չանել, հարգել կանոնները եւ դոկտրինի (ազատ շուկայի) մաքրությունը... բայց ի վերջո (Եվրոպայում) ոչ մի հատուկ բան չի մնա»,- ասել է Մակրոնը
Նրա խոսքով՝ Եվրոպայի պատասխանն ազգային գործիքների միջոցով պետք է կազմի ՀՆԱ-ի մոտ 2 տոկոսը։
«Մենք դրան կհասնենք ոչ ի հաշիվ մեր շուկան ավելի շատ բացելու»,- ասել է նա՝ ի պատասխան Միացյալ Նահանգների հետ հնարավոր առեւտրային գործարքի մասին հարցի։
Գնաճի իջեցման մասին ԱՄՆ օրենքը, որը խրախուսում է ամերիկյան արտադրության կլիմայական տեխնոլոգիաներն ի հաշիվ սուբսիդիաների, ԵՄ կարծիքով, անարդարացիորեն խտրական է եվրոպական ընկերությունների հանդեպ։
Գնաճի իջեցման մասին օրենքով նախատեսված սուբսիդիաները, որն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսն օգոստոսին, հատկապես անցանկալի են ԵՄ-ի համար։ Օրինակ, էլեկտրամեքենաներ գնողներն իրավունք ունեն 7 500 դոլար հարկ չվճարել, եթե ավտոմեքենան աշխատում է Հյուսիսային Ամերիկայում արտադրված մարտկոցով, այն օգտակար հանածոներից, որոնք արդյունահանվել կամ վերամշակվել են Հյուսիսային Ամերիկայում։
Եվրոպայում զգուշանում են, որ օրենքը կարող է հանգեցնել ներդրումների կտրուկ կրճատման եւ ընկերությունների հեռանալուն Եվրոպայից։
10:22
10:14
09:21
09:03
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44