Բրիտանացի օրենսդիրներն արտասահմանյան գործուղումներն օգտագործում են սեքս-տուրիզմի եւ հարբեցողության համար, գրել է POLITICO-ն՝ հղում կատարելով նրանց գործընկերներին եւ դիվանագետներին։ Նախկին պահպանողական մի պատգամավոր, այժմ՝ Լորդերի պալատի անդամ, օրինակ, Հարավարեւելյան Ասիա ուղեւորության ժամանակ հետաքրքրվել է մոտակայքում գտնվող հասարակաց տնով։ Խորհրդարանի մեկ այլ պահպանողական անդամը եւ նախկին նախարարը մեկ-երկու օր ավելի է մնացել գործուղումից հետո, որպեսզի բավարարի «հետաքրքրությունը տեղի կանանցով», տեղեկացրել են նրա գործընկերները։ Օտարերկրյա դիվանագետի խոսքով՝ Լեյբորիստական կուսակցությունից խորհրդարանի բարձրաստիճան մի անդամ համակրանք է ցուցաբերել «ռուս աղջիկների« հանդեպ արտասահմանյան ուղեւորությունների ժամանակ, եւ տեղի իշխանություններն իրենց անզոր են զգացել, քանի որ չեն կարողացել միջամտել, որպեսզի պահպանվի նրա ազդեցությունը Վեսթմինսթրում։ Հատուկ անհանգստություն է առաջացնում «APPG» գործունեությունը։ Դրանք օժանդակ միջկուսակցական խմբեր են՝ կազմված մի երկրով կամ երկրների խմբով զբաղվող պատգամավորներից։ Նրանց վրա այնքան էլ խիստ կանոններ չեն տարածվում, ինչպես պատգամավորնեի դեպքում է։ Այդ խմբերը, որպես կանոն, կատարում են արտասահմանյան կանոնավոր ուղեւորություններ, որոնք ֆինանսավորվում են օտարերկրյա կառավարությունների կամ մասնավոր ընկերությունների կողմից։ Շարունակվող հետաքննության շրջանակում POLITICO-ն խոսել է Մեծ Բրիտանիայում եւ արտասահմանում ավելի քան 12 կառավարական պաշտոնյաների եւ օրենսդիրների հետ, որոնք հաստատել են այդ ուղեւորությունների ընթացքում որոշ պատգամավորների հարբեցողության, անպարկեշտ պահվածքի կամ սեռական անիրավաչափ վարքի մասին տեղեկությունները։ Պատգամավորների հարաբերությունները բրիտանական անդրծովյան տարածքներում քանիցս հայտնվել են ուշադրության կենտրոնում. տեղի պաշտոնական անձինք POLITICO-ին տեղեկացրել են, որ որոշ պատգամավորներ մասնակցել են երեկույթների, որոնք կազմակերպել են դիվանագիտական ներկայացուցիչները, եւ դրանց ժամանակ նրանց «մատակարարվել» են երիտասարդ տղամարդիկ եւ կանայք՝ սեռական գործողությունների մասնակցելու նպատակով։ Տեղի պաշտոնյաների խոսքով՝ որոշ պատգամավորներ հաճախ խնդրել են օտարերկրյա կառավարություններին լիակատար վճարվող ուղեւորության մասին, երբեմն հասնելով այն բանին, որ տեղեկացրել են, որ նախընտրում են շամպայնն ու ճոխ ճաշերը։ Բրիտանացի նախկին խորհրդարանականն ասել է, որ նման կառավարություններից մեկը «խորապես հիասթափվել» է բրիտանացի պատգամավորների վարքից, «որոնք իրենց հայտնի մարդ են կարծում. նրանք խմում են եւ իրենց վատ ու գոռոզ են պահում»։ «Նրանք հովանավորի պես են վարվում գործընկեր քաղաքական գործիչների հետ, էլ չենք ասում [ընդունող երկրի] մարդկանց եւ, ցավոք, մատուցողների մասին։ Դա անտաշ վերաբերմունք է»։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02