Հիմնավոր եւ արդյունավետ որեւէ ծրագիր դուրս չի մնա նոր կառավարության ու ՋՏՊԿ-ի ուշադրության կենտրոնից: Այս մասին, Ասիական զարգացման բանկի պատվիրակության հետ հանդիպման ընթացքում նշել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը՝ հավելելով, որ Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը կարեւոր է հայկական կողմի համար:
ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ սա նորանշանակ նախագահի հերթական աշխատանքային հանդիպումն էր միջազգային գործընկերների հետ, որի հիմնական նպատակը ընթացիկ ծրագրերի քննարկումը եւ հետագա համագործակցության համար ուղենիշերի մշակումն է:
Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Սեզար Լորենս Ալվարեսը շնորհավորել է Արսեն Հարությունյանին վերջերս ստանձնած պաշտոնի կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ հետագա համագործակցությունը եւս արդյունավետ կլինի:
«Հայաստանում մինչ օրս իրականացված ծրագրերը հուսադրող են ԱԶԲ-ի համար»,- շեշտեց Ս. Լորենս Ալվարեսը:
ՋՏՊԿ նախագահը վստահեցրել է գործընկերներին, որ հիմնավոր եւ արդյունավետ որեւէ ծրագիր դուրս չի մնա նոր կառավարության եւ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ուշադրության կենտրոնից:
Ա. Հարությունյանը ներկայացրել է նաեւ իր մոտեցումները ՋՏՊԿ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու առումով. «Հատկապես կցանկանայի ներկայացնել իմ մոտեցումները ԾԻԳ-երի հետ կապված: Միջազգային գործընկերների համար լրացուցիչ բարդություններ չստեղծելու համար ԾԻԳ-երում կառանձնացվեն մասնագետներ, ովքեր կհամակարգեն աշխատանքը որոշակի միջազգային կառույցների հետ՝ ապահովելով նրանց հետ ուղղակի կապն ու անխափան հաղորդակցությունը»:
Ս. Լորենս Ալվարեսը ողջունեց ՋՏՊԿ նախագահի այս մոտեցումը եւ նշել, որ պատրաստ են 2018 թ.-ին նախատեսված նոր վարկային ծրագրերն իրականացնել արդեն այդ ձեւաչափով:
Հանդիպմանը ներկա էր նաեւ «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը: Նա ներկայացրել է, որ Արարատի եւ Արմավիրի մարզերում այս պահին տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ են ընթանում, որոնց արդյունքները ստանալուց հետո պարզ կլինի, թե ոռոգման եւ խմելու ջրի համակարգերի բարելավմանն ուղղված ինչ ծրագրեր կարելի է իրականացնել այդ մարզերում:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47