«Միայն այն պետությունների տարածքային ամբողջականությունն է պաշտպանվում, որոնք հարգում են ինքնորոշման իրավունքը»,- ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց հայտարարեց ՀՀ նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը, որը միացել էայնտեղ նստացույց անող Արցախի նախկին ՄԻՊ, Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի ակցիային: Նա հորդորեց չհավատալ այն տեսակետներին, թե աշխարհը միայն տարածքային ամբողջականությունն է ճանաչում:
«Եթե այդպես լիներ, ապա կստացվեր, որ ՄԱԿ-ի կանոնադրությամբ խրախուսվում է ճանաչված պետություններում տարածքային ամբողջականության պատճառով ցեղաասպանության իրականացումը»,-հիմնավորեց Ալավերդյանը: ՀՀ նախկին օմբուդսմենն ընդգծեց, որ Արցախն ունի նաև միջազգային նորմերով ամրագրված իր սուբյեկտայնությունը հաստատելու իրավունք: «Չճանաչված պետությունը տեռորիստական կազմակերպություն չէ: Աշխարհում տարբեր հաշվարկներով գոյություն ունեն 50-ից ավել չճանաչված պետություններ և այնտեղ գտնվող ժողովուրդները տարբեր միջազգային կոնվենցիաների պաշտպանության ներքո են»,-հայտարարեց Լարիսա Ալավերդյանը և տեղեկացրեց, որ այդ կոնվենցիաներով նաև նորմ է հաստատված, որ պետք է հարգվեն և պաշտպանվեն այն ժողովուրդների իրավունքները, որոնք պայքարում են իրենց ինքնորոշման իրավունքի համար և Արցախն առաջինը չէ, որ պայքարում է այդ իրավունքների համար: Հայտարարելով, որ մեր նպատակներին հասնելու բոլոր խոչընդոտները նախ և առաջ պետք է փնտրել մեր մեջ՝ իրավապաշտպանն ասաց. «Երբ մենք այդ խոչընդոտներն այս կամ այն տեղերում ենք փնտրում, փաստորեն, ինքներս ենք բզկտվում և հայտնվում վաշ-վուշ անող ժողովուրդների վիճակում: Եթե մենք կարողանանք ճիշտ օգտագործել միջազգային իրավունքն՝ այն ամբողջովին մեր կողմը կլինի»:
Աղբյուր` Panorama.am
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14